Երեւանում Toyota-ն մխրճվել է ծաղկի կրպակի մեջ․ երկու մարդ հոսպիտալացվել է
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ ժամը 18:40-ինToyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի կրպակի մեջ․ հայտնում է Shamshyan.com-ը։
Նախնական տեղեկությամբ՝ 2 հոգի, որոնցից մեկը՝ Toyota Land Cruiser-ի վարորդը, տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: