Ապագայում Բայկալ լիճը օվկիանոս կդառնա. գիտնականներ
ՀասարակությունԲայկալը Սիբիրի լեռնային լիճ է, համարվում է աշխարհի ամենախորը լիճը (Համաշխարհային օվկիանոսի մակարդակից 1187 մ ցածր է): Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության տեսարժան օբյեկտ եւ բնապահպանական համակարգի կարեւոր մաս, քանի որ հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ ունի:
Վերջին տվյալներով՝ Բայկալ լիճը (որը ժողովրդի շրջանում վաղուց ծով են ասում) ապագայում օվկիանոս դառնալու նկատելի հեռանկարներ ունի, գրում է Planet Today-ը:
Լիտոսֆերայի փլուզման ժամանակ՝ 3 մլն տարի առաջ, առաջացած ջրամբարը երկրային սալաքարերի շարժման միջոցով կարող է օվկիանոսի փոխակերպվել, եթե երկրակեղեւի ձգման գործընթացը չդադարի:
Բայկալի եզրագծով բարձունքների առկայությունը լճի մակերեսի մեծացման գործընթացն ավելի է արագացնում:
Բացի այդ մարդու ակտիվ եւ անպատասխանատու գործունեության հետեւանքով Բայկալը ավելի ու ավելի արագ է աղտոտման ենթարկվում: Արդիական խնդիրը ներկայացվում է բնակչության բնապահպանական գրագիտության բարձրացման կրթական միջոցառումների միջոցով: Բայկալն աղտոտումից փրկելու համար ներգրավում են նաեւ կամավորական եւ մանկական կազմակերպություններին: