Իսկոն չի ցանկացել պատվո շրջան անցնել «Ռեալի» հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն հայտնվել է սկանդալային իրավիճակում: Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում հաղթելուց հետո Իսկոն չի ցանկացել ավանդական պատվո շրջան անցնել թիմակիցների հետ եւ անմիջապես հեռացել է հանդերձարան, հաղորդում է Marca-ն: Նրան են հետեւել նաեւ պահեստային դարպասապահներ Կեյլոր Նավասն ու Կիկո Կասիլյան, նաեւ Դանիել Կարվախալը:
Իսպանական մամուլը գրել էր, որ Իսկոն լարված հարաբերություններ ունի «Ռեալի» արգենտինացի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ եւ ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից: Նրա ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»:
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» 4:1 հաշով հաղթել է ԱՄԷ-ի «Ալ Այնին»: