Կախել ա պետք դրանց. Ամանորին ընդառաջ քաղաքացիները բողոքում են թանկացումից, առևտրականները՝ «էժանացումից»
TV2006 թվականից ուժի մեջ մտած «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքի» համաձայն մայրաքաղաքի փողոցներում բացօթյա առեւտուր անողները օրինախախտներ են համարվում։ Սակայն դա չի խանգարում, որ մայթերին հաճախ հանդիպենք մրգեր, բանջարեղեն, անգամ ձուկ և պանիր վաճառողների։ Արդյոք օրենքը վատ է գործում, թե փողոցային առևտուրը վերացնելը այլևս անհրաժեշտություն չէ։
Վաճառողները պնդում են, որ չեն պատրաստվում առևտրով զբաղվելու համար իրենց չնչին աշխատավարձից տարածքի գումար վճարել։ Իսկ մթերքի մաքրության պահպանման համար ասում, որ դրա հետ կապված խնդիրներ խանութներում և սուպերմարկետնորում նույնպես կարող են լինել։
Ըստ վաճառողների՝ այս տարվա քաղաքական իրադարձությունները ի նպաստ իրենց են շրջվել։ Եթե մի ժամանակ կային որոշակի սահմանափակումներ, ապա հիմա կարծես ուշադրությունը իրենցից շեղվել է, ասում են նրանք։
Հույսները դրել են նոր կառավարության վրա և սպասում, որ իրենց գործունեությունը համակարգելու համար մի լուծում կգտնեն, բայց արդեն առանց տարածքի վրա գումար ծախսելու և բոլոր վաճառողներով մի վայրում համախմբվելու։