Երթեւեկության փոփոխություն է կատարվել Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների խաչմերուկում (ֆոտո)
ՀասարակությունԵրթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երեւան քաղաքի Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, եւ այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային միջոցները Լենինգրադյան փողոց կարող են երթեւեկել եւ աջ (դեպի Սեբաստիայի փողոց), եւ ձախ (դեպի Կիեւյան փողոց) ուղղություններով:
