Պուտինը եւ Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
ՀասարակությունՀայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները եւ փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում:
«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,- ասված Է հաղորդագրության մեջ: