Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


Փաշինյանը տարեմուտի ընդունելության է հրավիրել լրագրողներին (ֆոտո)

Բլոգ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Փաշինյանը շնորհավորել է նրանց՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Նախ և առաջ, թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել 2018 թվականին ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև կարծում եմ, որ մամուլի դերը, լրատվամիջոցների դերը  Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության   գործում չափազանց մեծ էր: Իսկապես մամուլը կարողացավ կատարել այդ դերակատարումը և դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար, Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկրի պատմության մեջ մամուլի դերը միշտ էլ բարձր է եղել, բայց հիմա, կարծում եմ, առավել բարձր է, որովհետև մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, իսկ այն, որ մեր երկիրը պետք է շատ հստակ  և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով, կարծում եմ՝ բոլորիս էլ ակնհայտ է:

Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում և չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, ինչը, իհարկե, չի կարող նշանակել, թե ամեն լրատվամիջոցի ներսում չկան ինչ-որ կանոններ և այլն, որոնք արդեն, ըստ էության, լրագրողի և լրատվամիջոցի հարաբերությունների խնդիրն են:

Բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել նաև հետևյալը. շատ դեպքերում այսօրվա մամուլում, մեր լրատվամիջոցներում զգացվում են իներցիոն ընկալումները, և դա ինչ-որ  տեղ նաև հասկանալի է, որովհետև անկախությունից ի վեր մեր ընկալումները եղել են մի կաղապարի կամ ձևի մեջ, և հիմա դա շատ արագ չի կարող փոխվել: Այդպիսի, իմ ընկալմամբ և պատկերացմամբ, կանխավարկած կամ գուցե իներցիա կա, որ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին եղել է և այդպիսին շարունակելու է մնալ: Ոմանք փորձում են դա ապացուցել, ոմանք, իմ կարծիքով, ուղղակի իներցիայով ընկալում են այդպես, ինչը, համոզված եմ, ժամանակի ընթացքում կշտկվի:

Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, որոշակի շոկ է նաև մամուլի համար, որովհետև լրատվամիջոցները, մենք բոլորս սովորել էինք աշխատել մի պայմաններում, մի տրամաբանության մեջ, և ըստ էության, շատերն էին տրամադրվել, որ դեռ շատ երկար ու երկար տարիներ այդ տրամաբանության մեջ են աշխատելու և այդ պայմաններում: Անսպասելի փոփոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նկատի ունեմ դա նաև լրատվամիջոցներից շատերի համար անսպասելի փոփոխությունը, չնայած այստեղ կան մարդիկ, որ դեռ մարտին և գուցե դրանից առաջ իրենց հարցազրույցներում ասում էին, որ փոփոխություններ, իհարկե, հնարավոր են և հավանական են, բայց, այնուամենայնիվ, այդ փոփոխությունները շատ լրատվամիջոցների՝ իրենց սովորական աշխատանքի տրամաբանությունից դուրս են դրել, և որոշակի ժամանակ է հարկավոր, որ մենք բոլորս այդ իրավիճակին ադապտացվենք:

Մի բանում կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար, և, իհարկե, մենք ակնկալում ենք, որ այս հարցում կկարողանանք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենալ լրատվամիջոցների հետ:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել, շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքի համար և հույս ունենալ, որ 2019 թվականին այդ աշխատանքը կլինի առավել արդյունավետ, և մամուլը կդառնա առավել արդյունավետ միջոց հանրության համար՝ իշխանությանը, կառավարությանը վերահսկելու,  վերահսկելու այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում և ստանալ օբյեկտիվ և իրական տեղեկատվություն:

Իհարկե, մեր ամենամեծ մարտահրավերը, որը ոչ միայն Հայաստանում է մարտահրավեր, այլև ամբողջ աշխարհում, այսպես ասած, «ֆեյքնյուզ» ինստիտուտի գոյացման պայմաններում ճշմարտությունը ոչ ճշմարտությունից տարբերելն է, և ես համոզված եմ, որ դուք բոլորդ, մենք բոլորս նվիրված ենք այս աշխատանքին և տրամադրված ենք համատեղ աշխատելու այդ նպատակին հասնելու համար:

Շնորհավորում եմ ձեր Նոր տարին, Ամանորը, Սուրբ Ծնունդը, շնորհավորում եմ ձեր ընտանիքների անդամների, բոլոր լրատվամիջոցների և բոլոր լրագրողների խմբագիրների և լրատվամիջոցներում աշխատող մեր բոլոր գործընկերների Նոր տարին: Հաջողակ, երջանիկ և մամուլի համար ազատ և անվտանգ տարի լինի, որովհետև միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի գործունեության նկատմամբ և լրագրողի գործունեության համար որևէ սպառնալիք չպետք է գոյություն ունենա, և, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի այս պայմաններն ապահովելու համար: Այս պայմաններն արդեն ապահովված են, և որևէ մեկը չի կարող այդ պայմանների համար ստեղծել սպառնալիք: Շնորհավորում եմ և մաղթում ամենայն հաջողություն»:

 

 

Թեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել Կարապետյան