Փաշինյանի կատակը՝ Պուտինի հետ. «Ինձ օդանավակայանում հուշեցին, որ ես ՌԴ ամենաշատ այցելող օտարերկրյա առաջնորդներից եմ»
ՀասարակությունԱյսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո սա Փաշինյանի առաջին այցն է, ուստի շնորհավորեց նրան՝ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի համար: Պուտինը հաջողություն մաղթեց Փաշինյանին եւ բոլոր ծրագրերի իրականացում: Նա ասաց. «Մեր հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են՝ բավական մեծ բովանդակությամբ: Բավական է ասել, որ մենք շարունակում ենք պահել առաջին տեղը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության առումով», Պուտինն ընդգծեց, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ գնալով աճում է, անցյալ տարի այն աճել է գրեթե 30%-ով, այս տարվա 10 ամիսների կտրվածքով աճել է մոտ 18 տոկոսով: Վլադիմիր Պուտինն այս արդյունքներից գոհ էր. «Դինամիկան լավ է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք դա անել ու ոչ միայն այդ ոլորտում, նաեւ այլ ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցության առումով, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ շրջանակներում»: Պուտինն ընդգծեց, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ գնալով աճում է, անցյալ տարի այն աճել է գրեթե 30%-ով, այս տարվա 10 ամիսների կտրվածքով աճել է մոտ 18 տոկոսով, ավելի ճշգրիտ՝ 17,5 տոկոս ավելացել է այդ ցուցանիշին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/27/1005734/