Ամանորյա տոնածառների փշերը կվերածեն ներկի եւ քաղցրացնող նյութի
LifestyleՇեֆիլդի համալսարանի ասպիրանտ Սինտիա Քարթին առաջարկել է եղեւնու եւ սոճու փշերից միացություններ ստանալու միջոց։ Դրանք կօգտագործվեն ներկերի եւ սննդի մեջ օգտագործվող քաղցրացնող նյութերի արտադրության մեջ։ Քարթին այս կերպ առաջարկում է վերամշակել 7 միլիոն տոնածառները, որ շուտով ամերիկացիները աղբը կնետեն՝ տեղեկացնում է N+1-ը։
Քարթին կարծում է, որ հատուկ, օրինակ՝ տաքացվող գլիցերինի միջոցով, փշերը կարելի է վերածել կենսաճարպի եւ կոշտ թափոնների։
Կենսաճարպից կարելի է ստանալ գլյուկոզա, քացախի թթու եւ ֆենոլ, որոնք օգտագործվում են քաղցրացնող նյութերի, ներկերի, սոսինձների եւ այլ ապրանքների արտադրության մեջ, իսկ կոշտ թափոններն, ըստ ասպիրանտի, կարող են օգտագործվել այլ քիմիական գործընթացներում։