Նիկոլ Փաշինյանը նշանակել է ԱԳ նախարարի տեղակալներ
ՀասարակությունՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել փոխարտգործնախարարներ նշանակելու մասին: ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/29/1006198/