Մեկ տարուց ավելի տեւած դատավարության արդյունքում նախկին զինծառայողի հայցը ՊՆ-ի դեմ բավարարվել է
ՀասարակությունՊաշտպանության նախարարության դեմ նախկին զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի ներկայացրած հայցը վարչական դատարանում բավարարվել է, նրա զինվորական գրքույկում գրառում է կատարվել ապրիլյան քառօրյային մասնակցելու վերաբերյալ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Պետրոսյանի փաստաբան Աշխեն Դաշյանը:
«Առաջին անգամ երբ այն ինձ համար միայն մասնագիտական հաղթանակ չէ, հաղթանակ է բոլոր այն զինվորների համար, ովքեր ունեին իրենց մասնակցությունն ապրիլյան քառօրյա պատերազմին, բայց չունեին մասնակցության գրառում մարտական հերթապահության եւ մարտական գործողությունների տարբերակման պատճառով:Այս դատական գործով մեր կողմից բարձրացված երկու իրավական խնդիրներին անդրադառնալով առաջին անգամ դատարանը տվեց լուծում՝ 1.արձանագրեց հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացրած եւ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների նկատմամբ միասնական մոտեցման փաստը եւ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի կարգադրության կիրառումը երկու մասնակցությունների դեպքում:
2. ճանչվեց Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ դրսեւորած տարբերակված մոտեցումը»,- ասաց Աշխեն Դաշյանը:
Նշենք, որ զորացրված Ռազմիկ Պետրոսյանը Վարչական դատարան հայցը ներկայացրել էր նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին՝ ՊՆ-ից պահանջելով զինգրքույկում համապատասխան գրառում կատարել ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին:
Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանը որեւէ արտոնությունից չի ցանկանում օգտվել, քանի որ գտնվում է արտերկրում, ուղղակի ցանկանում է վերականգնել իր իրավունքները եւ արդարությունը: