Ճանապարհներին առկա է մերկասառույց, բուք. խորհուրդ է տրվում նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ընթանում են ձյան առատ տեղումների հետևանքով փակված ավտոճանապարհների մաքրման աշխատանքները: Ժամը 18:00-ի դրությամբ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Նիգավան-Միրաք-Ռյա-Թազա-Ալագյազ-Ջամշլու-Գեղարոտ-Ծիլքար-Լեռնապար հատվածը մաքրվել է, մշակվել է աղով և ավազով, բաց է, անցանելի՝ թույլ տեսանելիությամբ, Ապարան-Ալագյազ հատվածը դժվարանցանելի է: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Արագած-Վարդենուտ, Նիգավան և Ջրամբար միջհամայնքային ճանապարհները: Ալագյազ-Արթիկ հանրապետական նշանակության ճանապարհը բաց է, առկա է բուք և մերկասառույց: Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ 3 միջպետական ավտոճանապարհի Քուչակ-Լեռնապար հատվածում և Ալագյազ-Մանթաշ հանրապետական նշանակության ճանապարհին առկա է մերկասառույց: Ճանապարհների ձմեռային պահպանումն ու շահագործումն ապահովող <<Ապարանի ՃՇՇՁ>> ԲԲԸ-ի և <<Հովհաննես Մարտիրոսյան>> ՍՊԸ-ի կողմից մաքրման աշխատանքները կատարվում են շուրջօրյա գրաֆիկով, Ալագյազ համայնքի վարչական տարածքում տեղակայված է ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի առաջին օգնության հենակետային կայանը: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններ կարող եք զանգահարել Ապարանի տարածաշրջանում՝ 077-74-40-14, Արագած տարածաշրջանում ՝ 094-00-14-02, Թալինի տարածաշրջանում՝ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների դեպքում՝ 099-41-99-16, միջհամայնքային ճանապարհների դեպքում ՝ 093-28-28-82, Աշտարակի տարածաշրջանում՝ 077-22-22-56 հեռախոսահամարներով: Վարորդներին նախազգուշացվում է, որ ճանապարհներին առկա է մերկասառույց, բուք և խորհուրդ է տրվում նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով: