Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ կունենա
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեն նոր ղեկավար կունենա: Հռիփսիմե Գրիգորյանը, ով ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել էր կոմիտեի նախագահ, ներկայացված կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովում՝որպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր:
Հռիփսիմե Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարքեթինգի խթանման վարչության խորհրդական։Կոմիտեի նախագահի պաշտոնում նա փոխարինում էր Զարմինե Զեյթունցյանին։