Ինչու էին երիտասարդները կանգնեցրել նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը. մանրամասներ
ՀասարակությունԵրեկվանից համացանցային քննարկման թիվ մեկ թեման նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպն է, երբ մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են ավտոբուսը և քաշքշուկ սկսել։ ArmDaily.am-ին հասած տեղեկություններով՝ մի խումբ երիտասարդներ ժամանել են հանրապետական հավաքակայան, սակայն այն արդեն փակ է եղել, հրաժեշտը՝ ավարտված, նրանք էլ որոշել են ամեն կերպ իրենց ընկերոջը հրաժեշտ տալ։ Մեքենայով գնացել են ավտոբուսի ետեւից, ազդանշաններ արձակել, որ մեքենան կանգնի։ Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վարորդը վախեցել է այս հետապնդումից, երիտասարդներին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը եւ ներսում արդեն «դեբոշ» են սարքել։ Ընկերն էլ, ում ցանկանում էին հրաժեշտ տալ, սովորական երիտասարդ է՝ պարզապես «թաղի լավ տղա»։ Ավտոբուսում վատ վարք դրսեւորած երիտասարդներից մեկին հաջողվել է բռնել, մյուսների տեղը եւս գիտեն, ժամանակի ընթացքում կհայտնաբերեն, նրանց շարքում կան անչափահասներ, զինակոչի տարիքի անձինք։ Նշենք, որ փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, եւ արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքների շնորհիվ նշված արարքի համար կասկածվող Եղվարդի բնակիչ 40-ամյա Գոռ Հ.-ն ինքնակամ ներկայացել է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի 23-ամյա Մերուժան Ո.-ն ներկայումս գտնվում է փախուստի մեջ։ Ինգա Մարտինյան