Շոկոլադե տորթ, որի պատրաստման համար հավկիթ անհրաժեշտ չէ. զարմացրեք հյուրերին ձեր խոհարարական ունակություններով
TVԴե, ինչպես ասում են, տոներն են մոտենում: Բոլորը փորձում են գտնել այնպիսի մի բան, որով կզարմացնեն իրենց հյուրերին, ինչու չէ, նաև ընտանիքի անդամներին:
Այս տորթը բոլորին զարմացնելու հրաշալի միջոց է:
Բաղադրամաս
ալյուր՝ 1,5 բաժակ
կակաո՝ 3 թ/գ
աղ՝ ըստ ճաշակի
շաքարավազ՝ 1 բաժակ
ձեթ՝ 1/4 բաժակ
ջուր՝ 1 բաժակ
վանիլ՝ 1/2 թ/գ
քացախ - 1 թ/գ
լուծվող սուրճ՝ 1/4-1/2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Գազօջախը տաքացրեք մինչև 180°C: Ամանը, որով պետք է թխեք տորթը, ծածկեք թղթով, վրան քսեք կարագ կամ ձեթ և ավելացրեք ալյուր:
Ափսեի մեջ խառնեք կակաոն, ալյուրը, սոդան և աղը:
Մեկ ուրիշ ափսեի մեջ ավելացրեք ջուրը, շաքարավազը, քացախը և սուրճը: Այն լավ խառնեք, որպեսզի հավասար զանգված ստանաք:
Ստացված երկու զանգվածները խառնեք իրար:
Դրեք ափսեի մեջ և 35-40 րոպե եփեք գազօջախի մեջ:
Հանեք գազօջախից, թողեք, որ սառչի, ու կտրեք:
Տորթի վրա կարող եք քսել նաև շոկոլադից պատրաստած քսուկ