Շախմատի Հայաստանի առաջնություններում ի հայտ եկան միանձնյա առաջատարները
ՍպորտՇախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երկրորդ տուրից հետո ի հայտ եկան միանձնյա առաջատարները: Տղամարդկանց պայքարում այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Տիգրան Լ. Պետրոսյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Արման Փաշիկյանը եւ Զավեն Անդրիասյանը: Կանանց առաջնությունում միավոր չի կորցրել Մարիա Գեւորգյանը, որն էլ ստանձնել է միանձնյա առաջատարի դերը: Նրան 1,5 միավորով հետապնդում են Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրյանը եւ Անահիտ Մկրտչյանը:
Աղբյուր