«Ուրարտու»-ն դրամատիկ խաղում հաղթանակ կորզեց «Արցախ»-ից
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունը ձմեռային դադարից հետո մեկնարկեց «Ուրարտու»-«Արցախ» խաղով:
Առաջին քառորդը «Արցախ»-ն ավարտեց քիչ առավելությամբ՝ 15:22 հաշվով: Երկրորդ քառորդում «Ուրարտու»-ն իրավիճակն իր ձեռքը վերցրեց և հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 34 հավասար հաշվով: Այնուհետ երրորդ և չորրորդ քառորդներում գրեթե հավասար պայքար ծավալվեց և հիմնական ժամանակն ավարտվեց 69:69 հաշվով: Ի վերջո «Ուրարտու»-ն հաղթեց 84:81 հաշվով:
Հանդիպման ամենարդյունավետ բասկետբոլիստը «Ուրարտու»-ից Մոնտի Բոյկինսն էր, ով հավաքեց 38 միավոր:
Տուրի մյուս խաղերում կմրցեն ՖԻՄԱ-«Արթիկ» (հունվարի 14-ին, Միկա) և «Արագած»-«Արցախ» (հունվարի 15, Միկա):