Դավիթ Արշակյանը հեռացել է «Գորիցայից»
ՍպորտՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, ազգային թիմում մեկ հանդիպում անցկացրած Դավիթ Արշակյանը հեռացել է խորվաթական «Գորիցայից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա հարձակվողը մասնակցել է Խորվաթիայի առաջնության չորս հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
Երեւանի «Միկայի», Լիտվայի «Տրակայի», ամերիկյան «Չիկագո Ֆայրի», դանիական «Վայլեի» նախկին խաղացողը «Գորիցայի» կազմում մի քանի գոլեր խփել էր ստուգողական հանդիպումներում: