Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

«Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10–20–30 աշխատատեղը». «Անուշարանի» տնօրենը պարզաբանում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի հունվարի 15–ի համարում գրել էինք, որ մեր ունեցած տեղեկություններով, Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան այլևս չի գործի: Պատճառը, ըստ մեր հրապարակման, իշխանությունների հետ ունեցած խնդիրներն են, ըստ որի՝ սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Հրապարակման մեջ ընդգծվել էր նաև, որ նշվածի հետևանքով 600 աշխատող գործազուրկ է մնում: Նշենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: 

Հրապարակումից հետո «Փաստ» օրաթերթի խմբագրություն է զանգահարել «Անուշարան» գործարանի տնօրեն Յուրի Նազարյանը և իր մտահոգությունը հայտնել նշվածի վերաբերյալ: 

«Մենք բացվել ենք հինգ տարի առաջ, և այս ընթացքում մեր գործունեության մեջ ոչինչ չի փոխվել: Հակառակը, անընդհատ ներդրումներ են արվել, անընդհատ փոփոխություններ են իրականացվել, որ իրավիճակը դեպի ավելի լավը գնա: Գյումրիում շատ կարևոր է յուրաքանչյուր 10, 20, 30, 40 աշխատատեղը»,– մեզ հետ զրույցում ասաց Յուրի Նազարյանը՝ ընդգծելով, որ նման տեղեկություններ թեև ավելի վաղ ևս տարածվել էին, բայց իրականության հետ որևէ աղերս չունեն:

«Բացի նրանից, որ ինֆորմացիան ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, նաև մեզ շատ վնասում է: Այդ հրապարակումներից հետո խանութների հետ միշտ խնդիրներ ենք ունենում: Արդեն մի քանի անգամ է, ինչ «Անուշարանի» հետ կապված նման լուր է գրվում, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Անընդհատ խանութներից զանգահարում են ու ասում, որ եթե փակվում եք՝ եկեք, ապրանքները հետ տարեք, որովհետև ձեզ մոտ խնդիր կա: Իրականում խնդիր չկա, մենք արագ տեմպերով և լավ աշխատում ենք, մեզ մոտ ոչինչ չի փոխվել»,–ասաց գործարանի տնօրենը:

Նա ընդգծեց, որ ոչ միայն չեն փակվում, այլև ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոներից հետո նոր աշխատակիցներ ներգրավելու վերաբերյալ հայտարարություններ են արել:

«Հիմա նոր տեսականի ենք ուզում արտադրել: Եվ արդեն 7 օր է հայտարարություններ ենք տվել այն մասին, որ նոր մասնագետներ են պահանջվում: Կան հայտարարություններ, ըստ որոնց՝ շատ աշխատատեղեր ունենք, մարդկանց հրավիրում ենք աշխատանքի»,–ասաց մեր զրուցակիցը:

Յուրի Նազարյանը ընդգծեց՝ հաշվի առնելով խանութների վճարունակությունը, ֆինանսական վիճակը, Շիրակի մարզում աշխատելը, աշխատատեղ ստեղծելը, առևտուր անելն առհասարակ շատ դժվար է: 

«Մենք մեր ապրանքները հիմնականում Շիրակի և Լոռու մարզերում ենք տարածում: Եվ եթե այս տարածաշրջանները համեմատենք Երևանի, թեկուզև մնացածների հետ, ապա այս մարզերում նման գործունեություն ծավալելը դժվար է: Նախ դժվար է նրանով, որ մեծ շուկա չէ: Մենք չենք կարողանում ապրանքը շատ հեռու տանել: Օրինակ, խմորեղենի ժամկետը շատ կարճ է, և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շատ հեռու չենք կարողանում տանել: Հիմնականում տարածաշրջանում ենք աշխատում, ինչը ևս դժվար է: Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ ցանկացած նման հրապարակում շատ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա, զանգում են, ապրանքը հետ վերադարձնում, ինչը խնդիր է առաջացնում»,–ասաց տնօրենը: 

Հավելենք նաև, որ վերոնշյալի շուրջ պարզաբանում էր ներկայացրել նաև Սամվել Բալասանյանի մամուլի ծառայությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին