Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ընդվզողների դեմ եւ գործի է դրել ջրցան մեքենա
ՀասարակությունՓարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» դեմ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն իրադարձությունների վայրից։
Ավելի վաղ իրավապահները գործի էին դրել ջրցան մեքենան, քանի որ որոշ ընդվզողներ հրահրում էին ոստիկանությանը եւ շշեր ու աղբ նետում իրավակարգի պահապանների վրա։
Արցունքաբեր գազի կիրառումից հետո խուլիգանները կոտրեցին լուսացույցը, որպեսզի, գուցե, դրա ձողն օգտագործեն ոստիկանության դեմ։ Մեծ բարձրախոսներից, որոնք բերել էին ընդվզողները, հնչում էր Ան Մառլիի «Պարտիզանների երգը»։
Ընդ որում՝ Փարիզում արդեն կալանել են քսան մարդ արգելված զենք կրելու համար։
Ինչպես տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ-ին, շաբաթօրյա ակցիաներին մասնակցում է 27 հազար մարդ։