Շուշաննա Թովմասյանը` «տորթաշատ» ծննդյան օրվա և երկրպագուների անակնակալների մասին
Lifestyle
Դերասանուհուն ուղիղ կեսգիշերին առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամներն ու բարեկամները, ովքեր հատուկ հավաքվել են՝ երեկոն միասին անցկացնելու համար:
«Բարեկամներիս հետ նշում էինք, երբ երկրպագուներիցս մեկը՝ մի քանիսի անունից, ինձ անակնկալ մատուցեց: Նա տորթ, փուչիկներ ու նվեր էր բերել :) Առավոտյան էլ մեկ այլ երկրպագուի կողմից հաճելի նվեր ստացա` Անուշիկի կերպարով (նկատի ունի՝ «Տնփեսա» սիթքոմում իր մարմնավորած կերպարը-լր.) տորթ»,- մանրամասնեց սերիալային դերասանուհին:
Ծննդյան երեկոն էլ նա նկարահանաման հրապարակում է անցկացնելու, այդ պատճառով խնջույք կազմակերպելու ժամանակ չի ունենա: