Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Առիթմիա. հեղափոխության խափանված «սիրտը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատանեկան հասակում տարատեսակ բժշկական ստուգումների ժամանակ, ամեն անգամ էլեկտրասրտագրության (ЭКГ) կաբինետում հայտնվելիս, ես արդեն գիտեի, թե ինչ եմ լսելու՝ «առիթմիա ունեք»: Առիթմիան սրտի զարկերի մեկ դանդաղ, մեկ՝ արագ վիճակն է: Պատանեկան տարիքի համար դա նորմալ է: Արդեն վերջին տարիներին առիթմիա չունեմ, տարիքի հետ, եթե սրտի աշխատանքի հետ լուրջ խնդիրներ չկան, առիթմիան կարգավորվում է: 

Կիսատություն

Տարատեսակ զրույցների ընթացքում, հայաստանցիների մեծամասնության նման, երբ քննարկում ենք ներքաղաքական անցուդարձը ու փորձում ինչ–որ ընդհանրական եզրակացությունների գալ, ես շարունակաբար կրկնում եմ նույնը՝ կա ռիթմի խնդիր: Ոչ պակաս հաճախ էլ կրկնում եմ, որ չլինելով հեղափոխության ու հեղափոխական իշխանության երկրպագու, առավել ներդաշնակ կընկալեմ, եթե հեղափոխական իշխանությունը շատ հարցերում լինի կտրուկ, այդ թվում՝ այնպիսի հարցերում, որտեղ առաջադեմ և լիբերալ շրջանակներն ունեն տաբուներ, օրինակ մեդիադաշտի վերակազմակերպման, դատաիրավական համակարգում կտրուկ քայլերի, սեփականության վերաբաշխման: Ինձ համար դա կլինի ոչ թե լավ կամ վատ, այլ կլինի հասկանալի՝ հեղափոխության կոնտեքստում: Կտրուկությունը, արագությունը իմ համար ընկալելի, հասկանալի ու ամբողջական կդարձնեն հեղափոխության պատկերը: Այլապես ինձ համար, որպես քաղաքականությունից զրուցող հերթական հայաստանցու՝ մի կողմից, որպես քաղաքական անցուդարձին աշխատանքային ու մասնագիտական դիրքերից հետևողի՝ մյուս կողմից, առաջանում է խզվածք, ես չեմ կարողանում իրավիճակն ընդհանրացնել:

Աշխարհի փորձը

Մեր վաղվա օրվա հնարավոր սցենարների մասին պատկերացում կազմելու համար վերջերս փորձում եմ հայտնի հեղափոխական օրինակների նկարագրությունները կարդալ, ավելի շուտ կարդալ, թե ինչ է եղել այդ հեղափոխություններից հետո: Իհարկե, տրամագծորեն այլ կոնտեքստներում են 1917թ. հեղափոխությունը Ռուսաստանում կամ Իրանի Իսլամական հեղափոխությունը: Նույնիսկ Վրաստանի վարդերի հեղափոխությունն ու մի շարք այլ գունավոր հեղափոխություններ շատ քիչ հարցերում են համեմատելի հայկականի հետ: Բայց խոշոր հաշվով հեղափոխություններում կա մի ընդհանրություն՝ ոչ բովանդակային, այլ մեթոդական: Հետհեղափոխական առաջին ամիսներին իշխանությունը անցնում է կտրուկ քայլերի, խախտում է սահմաններ, օրենքներ, երբեմն դավաճանում իր իսկ հռչակած սկզբունքներին, փոխում է կարգը, մտնում է համալսարաններ, վերաբաշխում է սեփականությունը, այսինքն՝ հնարավորինս պրոակտիվ է քաղաքական, հանրային կյանքի մի շարք ոլորտների վերակառուցման հարցում: Մի խոսքով՝ արագ ռիթմ է հաղորդում իրադարձություններին՝ այդ ընթացքում, բնականաբար, անելով նաև բազմաթիվ սխալներ: 

Սովորական վիճակ

Հայաստանում հեղափոխությունը գնաց այլ ճանապարհով՝ ռիթմի դանդաղեցում և ռեսուրսի կոնսերվացում: Հեղափոխական ռիթմը տրանսֆորմացվեց սովորական ռիթմի, համաժողովրդական ռեսուրսը կոնսեվացվեց, բյուրեղացվեց, դարձավ ստերիլ, յուրային ռեսուրս:

Օրինակներով: Փաշինյանն ասում է՝ ինչ է, մենք մարդ չե՞նք, չե՞նք կարող աշխատանքից ազատ ժամանակ խաշ ուտել: Առաջին հայացքից ճիշտ բան է ասում: Բայց հենց այստեղ մատնում է ռիթմի դանդաղեցումը: Ուրեմն, սովորական վիճակում, սովորական քաղաքական ադմինիստրացիայի ներկայացուցիչը իրավունք ունի ազատ ժամին խաշ ուտել, լանչի ժամին դուրս գալ լիարժեք մեկ ժամով, վեցից հետո տուն գնալ, շաբաթ և կիրակի չաշխատել, իսկ աշխատելու դեպքում՝ ստանալ հավելավճար: Բայց արդյո՞ք վիճակը սովորական է: Գոնե հայտարարված մակարդակում վիճակն արտահերթ է, հեղափոխական: Չի կարող ընտրությունը լինել արտահերթ, բայց դրանով ձևավորված գործադիրն ու օրենսդիրը՝ հերթական: Չի կարող իրավիճակը լինել հեղափոխական, բայց դրա արդյունքում ձևավորված ադմինիստրացիան՝ սովորական: Ուրեմն, կամ հայտարարությունների մեջ չեն անկեղծ, կամ էլ իսկապես չեն ըմբռնում ռիթմը: Ըմբռնման դեպքում խաշի ժամանակ չէր լինելու, գոնե չէր լինելու դրա մասին խոսելու ժամանակ:

Մենք մերոնցով

Ռիթմից հետո ինձ համար այս իշխանությունների հիմնական մարտավարական սխալը ռեսուրսի, թիմի կոնսերվացումն է: Ի՞նչ նկատի ունեմ սրա տակ: Ապրիլ–մայիս ամիսների պրոցեսների մեջ ներգրավված էին հասարակության տարատեսակ խավեր: Առաջնագծում, հարթակում ՔՊ–ն էր, փողոցային քաղակտիվը, դաշտում հայտնի ՀԿ– ները: Բայց հրապարակում կազմն ավելի բազմազան էր, ու ավելի, այսպես ասած, անկաշկանդ: Ի պատիվ Փաշինյանի, նա տեղի ունեցողը անվանեց համաժողովրդական շարժում: Շատերի համար համաժողովրդականը թարգմանվում է որպես ամբողջ ժողովուրդ, բայց այն առավել որակական թարգմանություն է՝ ժողովրդի բոլոր շերտերը: Իսկ այն, որ բոլոր կամ գոնե բոլոր շերտերը ներգրավված էին, փաստ է:

Հեղափոխությունը, սակայն, երբ մտավ ադմինիստրատիվ տրանսֆորմացիայի փուլ, սկսեց ինքն իրեն կառուցել ոչ թե հրապարակում, այլ հարթակում եղած ռեսուրսով: Այն, ինչ կար ձեռքի տակ: Այդ պահի համար, երբ կարիք կար պարզապես լցնել նախարարական պորտֆելները, փոխնախարարներ նշանակել, հագեցնել գործադիրը, բնականաբար, կայացվեց պահի որոշում՝ օգտագործվեց ձեռքի տակ եղածը: Ավելին, ձեռքի տակ եղածն այնքան քիչ էր, որ կարիք եղավ ներգրավել նաև այլ ուժերի՝ անունը դնելով անցումային կառավարություն:

Սակայն հեղափոխության իշխանության գալու հաջորդ ամիսներին, ընդհուպ մինչև ԱԺ ընտրություններ և դրանից հետո, իշխանությունը շարունակեց մնալ կայացված պահի որոշման շրջանակներում՝ թիմի ձևավորումը շարունակելով հարթակից: Սովորական այլ իրավիճակում, կրկին, սա նորմալ կլիներ: Սովորական վիճակ կարող էր լինել ընտրություններով փոխված իշխանությունը, որտեղ ՔՊ–ն միայնակ կամ քաղակտիվի ու այլոց հետ դաշինքով կվերցներ իշխանությունը: Բայց իրավիճակը, ինչպես գիտենք, սովորական չէր: Իրավիճակը սովորական չէր, բայց դրա ընկալումը սովորական է, ընդ որում՝ հենց իշխանության մոտ:

Ձևական համաժողովրդականություն

Իհարկե, լրիվ հետ կանգնել համաժողովրդականության հանգամանքից չէր ստացվի: Մանավանդ, որ ՔՊ–ն ու հարթակի ադմինիստրացիան իրենք իրենցով չէին «ծածկում» գործադիրը, օրենսդիրն էլ հավել յալ խնդիր էր դառնալու կադրային սովի պայմաններում: Ըստ այդմ, տարբեր հարթակներից՝ Ֆեյսբուքից, մեդիադաշտից, իրավական, ուժային, սպորտային ոլորտներից ներգրավվեցին մարդիկ:

Ներգրավվեցին, սակայն ոչ թե հրապարակի ռեսուրսի բնական ընտրության միջոցով, այլ պոպուլ յարության: Ո՞վ կա տնտեսագետ՝ էսինչյանը, ո՞վ կա սպորտից հայտնի՝ էսինչյանը, ո՞վ կա մեդիադաշտ–շոուբիզնես խաչմերուկից՝ էսինչյանը: Ներթիմային հավաքներում ասել–խոսելով, անուններ տալով: Ահա այսպես՝ պարզ ու կենցաղային: 

1988–ի չքաղված դասերը

Ինչևէ, եղածը եղած է: Քաղաքական ուժերի մեծամասնությունը կգնար նույն ճանապարհով: Ընդհանրապես ճանապարհները երկուսն են հեղափոխության դեպքում՝ կամ ներփակվել, կամ դառնալ ընդգրկուն: Որոշում է կայացվել ներփակվել: Նոր բան չէ Հայաստանի համար: Այդպես եղել է նաև 1988– ին: Մեծ ղարաբաղյան շարժումը կոնսերվացվել է ՀՀՇ–ի, այնուհետ էլ ներհհշական ինտրիգների մեջ, հետո ՀՀՇ–ից բան չի մնացել: Դժվար է ասել, եթե չլիներ պատերազմը, համընդհանուր ընդգրկունություն պահանջող այդ բնական պրոցեսը, արդյոք քաղաքական միտքը կկարողանա՞ր արհեստական չափանիշներ ու կամք սահմանել, դառնալ հասարակության բոլոր շերտերին միավորող:

Փորձը ցույց է տալիս, սակայն, որ պատերազմից հետո, այսինքն, երբ բնական ու համընդհանուր վտանգը սպառվել էր, ղարաբաղյան շարժումից քիչ բան մնաց՝ այն մտավ ներիշխանական ինտրիգների մեջ, համընդհանուր օրակարգերը անհետացան:

Եկեք մոռանանք

Ո՞րն է այդ դեպքում խնդիրը, եթե ամեն բան բացատրություն ունի, հատկապես ունի օրինաչափություններով հաստատված ավանդույթ մեր դեպքում: Խնդիրը ակնկալիքի և իրականության բախումն է, սահմանված և իրական ռիթմերի միջև խզվածքը, առիթմիան: Սահմանվել են հեղափոխական անելիքներ, բայց չկա այդ անելիքների տակից դուրս գալու պատրաստ թիմ, որովհետև թիմը կազմվել է ոչ թե անելիքների տակից դուրս գալու, այլ իշխանությունը պահելու և լոյալության սկզբունքով: Սահմանվել է ակնկալիքների իրականացման կարճ ժամկետ, թռիչքաձև զարգացում և այլն, բայց իշխանության ռիթմն ակնհայտորեն դանդաղ է, լավագույն դեպքում՝ սովորական:

Օբյեկտիվորեն, եթե, իհարկե, մոռանանք հեղափոխության հանգամանքը ու ենթադրենք, թե իշխանությունը փոխվել է, ասենք, ընտրություններով, ամեն ինչ նորմալ է: Հայաստանի հասարակական օրգանիզմը «նստած» է սպառման ասեղի վրա, այն արտադրում է մոտավորապես այնքան, ինչքան սպառում է, ու դժվար թե այդ օրգանիզմից ծնվի այնպիսի մի ադմինիստրացիա, էլիտա, որ կարողանա արագընթաց կերպով մեզ առաջ տանել: Սովորական իշխանություն է, իր ներքին բարքերով, խաշով, ծնունդով, պարգևավճարներով, դեռևս քիչ կոռուպցիայով, անզգույշ հայտարարություններով, բայց հիմնականում իրավիճակին տիրապետող, իշխանություն պահող, թափուր պաշտոններին մարդկանց նշանակելու ունակ: Խնդիրն էլ հենց այն է, որ այս ամենը սովորական ընկալելու համար պիտի մոռանանք հեղափոխության հանգամանքը: Ես պատրաստ եմ այն մոռանալ, որպեսզի պատկերը լիարժեք ու ներդաշնակ ընկալեմ: Բայց պատրա՞ստ են, արդյոք, հեղափոխության շահառուները և վստահորդները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան