Արգենտինայի արդարադատությունը հարցաքննության է կանչել կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերին, որը մեղադրվում է տեղացի լուսանկարչի ծեծելուն մասնակից լինելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Միջադեպը տեղի Է ունեցել 2013 թվականի նոյեմբերին Արգենտինայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ՝ կանադացի փոպ-աստղի հյուրախաղերի ժամանակ: Նրա թիկնապահները ծեծել են արգենտինացի լուսանկարչին, որը փորձում Էր լուսանկարել երգչին, և նրանից խլել են լուսանկարչական խցիկը: Ենթադրվում է, որ նրանք դա արել են Ջասթին Բիբերի հրամանով:
Այս առնչությամբ Արգենտինայի դատարանն Ինտերպոլի միջոցով ուղարկել է ծանուցում, որի համաձայն երգիչը 60 օրվա ընթացքում պարտավոր Է ժամանել Արգենտինա եւ ցուցմունքներ տա: Հակառակ դեպքում կարող է միջազգային կալանագիր տրվել նրա նկատմամբ: Եթե Բիբերը մեղավոր ճանաչվի մարմնական վնասվածք հասցնելու մեջ, նրան կարող է սպառնալ բանտարկություն մինչև մեկ տարվա ժամկետով:
Նոյեմբերի 11-ին հաղորդվել էր, որ Ջասթին Բիբերն ավելի քան 80 հազար դոլար է վճարել որպես տուգանք և փոխհատուցում հարևանի տան վրա հավկիթներ նետելու համար: Երգչի փաստաբանը նաև հայտնել է, որ երգիչը ճշտապահորեն հաճախում է կատաղության կառավարման դասընթացների եւ պլանավորում է դրանք ավարտել 2015 թվականի փետրվարին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: