Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռումինիա (ֆոտո)
ՍպորտՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը տեղափոխվել է «Պերտոլուլ» ակումբ, որը հանդես է գալիս Ռումինիայի առաջին դիվիզիոնում:
28-ամյա ֆուտբոլիստը «Պերտոլուլին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով եւ կնքել մինչեւ այս մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր, փոխանցում է ակումբի կայքը:
Նախորդ տարի Մալաքյանը խաղում էր ղազախական «Ժետիսուում», որի կազմում անցկացրել է 28 հանդիպում եւ դարձել 2 գոլի հեղինակ:
Ռումինիայի առաջին դիվիզիոնի 21-րդ տուրից հետո «Պերտոլուլը» 45 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը՝ առաջատարին զիջելով մեկ միավոր: