Դիլիջանի ոլորաններում մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ
Օրվա իրադարձություններՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 26-ին, ժամը 23:28-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին բախվել են «Daf» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Վ. Հ.) և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ե., ծնված 1984 թ.): Ա. Ե.-ն տեղում մահացել է:
Փրկարարները «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Ա. (2001 թ.), Ս. (1983 թ.), Ա. (2016 թ.), Ս. (1959 թ.), Դ. (1965 թ.) Բ.-երին և Ս. Մ.-ին (1990 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Տավուշ» բժշկական կենտրոն: Այնուհետև Ա., Ս., Դ. Բ.-երը և Ս. Մ.-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. և Դ. Բ.-երի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս. Բ.-ն և Ս. Մ.-ն գտնվում են հետազոտման փուլում:
Տուժածներից Ա. Բ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: