Գորիսի, Մեղրիի եւ Վարդենիսի ճանապարհներին ձյուն է տեղում
ՀասարակությունԳորիսի, Մեղրիի եւ Վարդենիսի ավտոճանապարհներին հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: