Ձյուդոիստները անհաջող են մասնակցել Իսրայելի Գրան Պրիին
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներն անհաջող են մասնակցել Թել Ավիվի Գրան Պրիին:
Տարվա առաջին մրցաշարում Հայաստանի ընտրանու նորեկ Արսեն Խանջյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Նադավ Զուրատին, իսկ հաջորդիվ պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Կոլթոն Բրաունից:
Ավելի վաղ Գրան Պրիի առաջին գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Լեխ Եդիևի հետ և գերազանցեց նրան: Հաջորդ փուլում հայաստանցի մարզիկի հակառակորդը Տաջիկստանը ներկայացնող Բեհրուզի Խոջազոդավն էր: Այս գոտեմարտում Կարապետյանը պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից: