Օդերևութաբանները կանխատեսում են շատ տաք փետրվար
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության բոլոր մարզերում օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,- նշել է Սուրենյանը։