Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Այս իրավիճակը բերելու է հասարակության խիստ բևեռացմանը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ վերջին մի քանի օրերին կատարվում է սոցիալական ցանցերում, մասնավորապես ֆեյսբուքյան հայաստանյան տիրույթում, երբեմն մարտադաշտ է հիշեցնում: Իհարկե, երևույթը նոր չէ: Բայց այս փուլում ևս հանրությանը հայտնի որոշ անձինք կարծիք հայտնելուց հետո արժանանում են որոշ խմբերի՝ վիրավորանքներով, հայհոյախառն արտահայտություններով լի արձագանքին: Որոշներն էլ նույն բառապաշարով պատասխանում են նշված խմբերին:

Քաղաքագետ Աղվան Պողոսյանը, թեմայի շուրջ խոսելով, նշեց.

«Նախ՝ մի փոքր պետք է հետ գնամ: Այդ ատելության մթնոլորտի սերմանումը եղել է հեղափոխության թաքնված կողմերից մեկը: Հրապարակից քարոզվում էր սեր և հանդուրժողականություն, բայց, ընդհակառակը, գործող իշխանության ու «հեղափոխական թիմի» գործելաոճը ֆեյսբուքյան տիրույթում ատելության մթնոլորտի սերմանում էր: Այսինքն՝ իրենց կարծիքին հակառակ կարծիքը ենթարկվում էր շատ գռեհիկ հարձակման՝ ֆեյքերի միջոցով: Կար մի ժամանակ, երբ այդ իրավիճակը մի փոքր մարել էր, սանդղակով ավելի ներքև էր, բայց այս պահին մենք զգում ենք, որ կա ակտիվացում»,–մեզ հետ զրույցում ասաց նա՝ օրինակ բերելով Պարգև Սրբազանի, Վիտալի Բալասանյանի, Սեյրան Օհանյանի և այլոց հասցեին հնչող վիրավորանքները, նրանց շուրջ ձևավորված մթնոլորտը:

«Մեր հանդեպ ևս կա այդ մթնոլորտը: Ես նախկինում ևս նշել եմ այն մասին, որ երբ իրավիճակը թելադրում է մթնոլորտը, դա վատ սցենարների է բերում: Այս պահին այդ «ֆեյքային թիմն» արդեն ակտիվացել է, իսկ թե ինչու է ակտիվանում, պարզաբանենք հետևյալը. գործող իշխանության, նույն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սրընթաց կերպով անկում է գրանցում, պարզ է նաև այն, որ ժողովուրդը հասկացել է, որ խոստումները չեն իրականացել: Մարդիկ զգում են, որ իրենց սպասումները չեն իրականացել: Վարկանիշի անկման հետ մեկտեղ, իրենք ֆեյքերով փորձում են ճնշել այլակարծությունը: Գործող իշխանության հասցեին յուրաքանչյուր առողջ միտք, առողջ քննադատություն ենթարկվում է հայհոյախառն գրառումներով շատ գռեհիկ հարձակման: Մենք էլ ենք նույնը ստանում, բայց, ինչևիցե, ունենք մի իրավիճակ, երբ պետք է համակերպվենք և աշխատենք ավելի խելացի, մտածող հասարակության լայն շրջանակների հետ»:

Նրա խոսքով, այստեղ անելիք ունեն այն մտածող մարդիկ, հայտնի քաղաքական գործիչները, մտավորականները, որոնք մտահոգված են այս իրավիճակով:

«Իրենք պետք է հանդես գան զսպման կոչերով: Պետք է սկսեն խոսել, որովհետև այս իրավիճակը բերելու է հասարակության խիստ բևեռացմանը: Իսկ այդ երևույթը շատ անցանկալի սցենար է ենթադրում, մանավանդ, երբ տեսնում ենք, թե Արցախյան հարցն ինչպիսի ակտիվ փուլում է: Բոլորն անելիք ունեն, բոլոր քաղաքական գործիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Ըստ իս՝ առաջինը հենց նա պետք է կոչով հանդես գա, որ հասարակության այդ բաժանումը տեղի չունենա»,–ասաց նա:

Դիտարկմանը, թե հասարակության բևեռացումն իրատեսակա՞ն է այն պարագայում, երբ, ըստ մասնագետների, ֆեյսբուքն, այնուամենայնիվ, չի արտացոլում իրական տրամադրությունները, նա արձագանքեց.

«Ես հակված չեմ նրան, որ ֆեյսբուքյան տիրույթն արտահայտում է մեր հասարակության տրամադրվածությունը: Բայց շատ վտանգավոր երևույթ է, երբ այսպիսի բաժանումներ են լինում: Ես նորից եմ շեշտում՝ մենք ունենք Արցախյան հիմնահարց, խաղաղության կոչեր են քարոզվում, ու դրան զուգահեռ տեղի է ունենում հասարակության բևեռացում: Ես չեմ ուզում մեր ժողովրդին թերագնահատել, չեմ կարծում, որ ֆեյսբուքն այդպիսի լայն ազդեցություն կարող է թողնել հասարակության տրամադրվածության, դիրքորոշման վրա: Այդուհանդերձ, իհարկե, այն շատ երկրներում հզոր գործիք է համարվում: Նաև մեզ մոտ է այն հզոր գործիք՝ հեղափոխությունն իրականացվել է նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով»:

Շարունակելով՝ Ա. Պողոսյանն ընդգծեց, որ ինչ–որ կերպ պետք է կանխել առկա մթնոլորտի խորացումը:

«Դրա համար բոլորը պետք է սկսեն հանդես գալ կոչերով: Բայց այս վերջին ժամանակահատվածում կեղծ իրավապաշտպանները, լրագրողական կառույցները ձայն չեն հանում: Ըստ էության՝ չկան: Այսօր մի քանիսն ու մի քանի կառույցներ կան, որոնք ինչ–որ խնդիրների շուրջ արձագանքում են: Եթե մենք Արցախի հերոսներին, պատերազմ հաղթած գեներալներին ենք վարկաբեկում, դրա հիմնական նպատակը ո՞րն է: Ես չեմ դիտարկում սա այն տեսանկյունից, որ դրանք այս փուլում տեղի են ունենում ինչ–որ անձնական շահերի համատեքստում: Սա ընդամենը հասարակությանը բաժանելու, բևեռացնելու ծրագրավորված գործընթաց է»,– եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափով