Դա երազանք չէ. Հայկ Մարությանը՝ մետրոյի կայարան կառուցելու մասին
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն խոսքերին, որ նախատեսվում է Աջափնյակում մետրոյի կայարան կառուցել:
«Դա երազանք չէ: Կա հաշվարկ, որն արվել է 1985 թվականին: Մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ, կա աշխատանքային խումբ այդ հարցով: Մենք այսօր հաստատում ենք այն նախագծերը, որոնք մեզ համար բերում են շենքերի կառուցման համար և մենք գիտենք այդ ճանապարհը, որտեղով անցնելու է մետրոն և թույլ չենք տալու, որ այդտեղ կառուցվեն շենքեր»,- ասել է Հայկ Մարությանը:
Մարությանը նշեց, որ կայարաններից մեկը լինելու է Թումոյի մոտ, մյուսը՝ 15 թաղամասի մոտ: Խոսելով ֆինանսական կողմի մասին՝ քաղաքապետը նշեց, որ 1 կմ մետրոյի կառուցման համար հարկավոր է 100 մլն դոլար: