Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Փորձելու եմ պատվով իրականացնել առաքելությունս. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտից օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մարզական ելույթներին զուգահեռ ծավալել է նաեւ պետական եւ հասարակական լայն գործունեություն։ Նա ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, իսկ վերջերս՝ նաեւ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ ամենի շուրջ էլ «ՀՀ»-ն զրուցեց օրենսդիր մարզիկի հետ։

Դժվար չէ՞ օլիմպիական բարձունքը գրոհելու պատրաստվող մարզիկի համար ստանձնել նաեւ պետական եւ հասարակական գործունեության նման բեռ։
 
Անշուշտ, բարդ է լինելու, բայց դա որոշ առումով նաեւ մարտահրավեր է՝ մեծ պատասխանատվություն հասարակության եւ պետության հանդեպ։ Առավել եւս, որ մեծ քաղաքականությունում եւ օրենսդիր գործունեության ոլորտում առաջին քայլերս համադրվելու են օլիմպիական խաղերին մասնակցելուն միտված ջանքերով։ Այնպես որ, փորձելու եմ պատվով իրականացնել ստանձնածս դժվարին առաքելությունը։ Ունեմ ներքին համոզմունք՝ վստահություն, որ կարողանալու եմ հաջողել, քանի որ առաջին անգամ չեմ բախվել նման իրավիճակի։ Նախկինում էլ համադրել եմ ուսումն ու սպորտը եւ դա արել հավուր պատշաճի։ Համաձայն եմ, որ ուսումն ու քաղաքականությունը չի կարելի համեմատել, սակայն նաեւ գտնում եմ, որ աշխատանքի ճիշտ ծրագրման, նվիրվածության եւ մեծ ցանկության դեպքում կարելի է արդյունքի հասնել տարբեր ոլորտներում։ Համենայն դեպս, եթե զգայի, որ այդ ամենը խանգարելու են իրար՝ հաստատ կհրաժարվեի, քանի որ միշտ ձգտում եմ լավագույնս կատարել այն աշխատանքը, որին ձեռնամուխ եմ լինում։

Լինելով միջազգայնագետ՝ ընդգրկվել եք ԱԺ կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Ընտրությունը պայմանավորվա՞ծ է նաեւ մարզիկ լինելու հանգամանքով։
 
Այդ հարցում դերակատարում ունեցան մի քանի գործոններ։ Ելնելով հանձնաժողովները ճիշտ ձեւավորելու սկզբունքից՝ բոլորս ընտրեցինք այնպիսի ոլորտներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր մասնագիտական գործունեությանը։ Ներկայացրել էի այս եւ արտաքին կապերի հանձնաժողովում ընդգրկվելու հայտ։ Կարելի է ասել, մարզաշխարհի միակ ներկայացուցիչն եմ օրենսդիր մարմնում, իսկ սպորտի ոլորտն ընդգրկուն է եւ, ցավոք, դեռ օրենսդրական շատ կարգավորումների կարիք ունի։ Անգամ ամենամեծ ցանկության դեպքում ոչ մասնագետին դժվար է պատկերացում կազմել բոլոր խնդիրների մասին։ Ամեն դեպքում, դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան այն մարդուն, որը ներսից ծանոթ է հիմնական խնդիրներին։ Բացի այդ, արտաքին հարաբերություններում մասնագիտացողները բավականին շատ էին, ուստի կստացվեր, որ հանձնաժողովներից մեկում մեր թիմը լայնորեն ներկայացված կլիներ, իսկ մյուսում՝ բանիմաց կադրերի պակաս կզգացվեր։ Բացի այդ, արտաքին կապերի հանձնաժողովը ենթադրում է ավելի շատ արտասահմանյան գործուղումներ, ինչը կարող էր խանգարել մարզական գործունեությանս։ Ըստ այդմ՝ ընտրեցի այլ հանձնաժողով, որի ընդգրկած ոլորտները նույնքան կարեւոր են, որքան արտաքին հարաբերությունները։ Այնուհանդերձ, շարունակելու եմ ուշադիր հետեւել նաեւ մեր երկրի շուրջ միջազգային զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ծառայել իմ խորհուրդներով եւ կապերով։ Պատգամավորի աշխատանքը սահմանափակված չէ միայն իր հանձնաժողովով։
 
Կարո՞ղ եք առանձնացնել օրենսդրական այն հիմնական բացերը, որոնց կարգավորումն առավել հրատապ է հայկական սպորտում։
 
Իրականում դրանք այնքան շատ են, որ միայն արդեն իսկ ուսումնասիրածներիս թվարկումը 10—ից կանցնի։ Սակայն, կան նրբություններ, որոնք տարիների ընթացքում պարզապես վրիպել են ուշադրությունից։ Օրինակ՝ օլիմպիական չեմպիոնները ցմահ թոշակ են ստանում։ Հրաշալի նախաձեռնություն, որը, սակայն, մշակման կարիք ունի։ Մտադիր եմ հասնել նրան, որ թոշակի չափը մեծացվի, որովհետեւ այն հաստատված օրվանից՝ 90—ականների վերջից չի փոխվել։ Գումարը կազմում է 100 հազար դրամ, բայց անցած 20 տարիներին կյանքը թանկացել է, ուստի վերաինդեքսավորման խնդիր կա։ Սակայն կա նաեւ մեկ այլ հանգամանք. որոշման մեջ նշված է, որ օլիմպիական չեմպիոնն այդ գումարը կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ մարզական որեւէ հաստատությունում գրանցված աշխատող է։ Արդեն իսկ սխալ է այն պարտադրումը, որ օլիմպիական չեմպիոնը պետք է գործունեություն ծավալի միմիայն սպորտի բնագավառում։ Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ չեմպիոնը 65 տարեկանում սահմանված կարգով անցնում է թոշակի եւ այլեւս չի կարող աշխատել որեւէ տեղ։ Ստացվում է, որ կամ պետք է օրենքը խախտես եւ ինչ—որ հաստատությունում նրան ձեւակերպես աշխատանքի, որպեսզի նա շարունակի ստանալ օլիմպիական չեմպիոնի թոշակը, կամ էլ պետք է պարզապես կտրես չեմպիոնական թոշակից եւ չթողնես, որ աշխատի։ Երկու դեպքում էլ օրենքի խախտում կլինի, ուստի խնդիրը կարգավորման կարիք ունի։
Իսկ ընդհանրապես՝ ԱԺ առաջին քառօրյայում արդեն հանդես եմ եկել օրենսդրական երեք նախաձեռնություններով, որոնք առնչվում են ԲԿՄԱ—ի վերաբացմանը, մարզիկների պարտադիր բժշկական ապահովագրության ապահովմանը եւ մարզիկների աշխատանքային ստաժի հաշվարկմանը։ Հուսով եմ, մինչեւ տարվա կեսը դրանք օրենսդրական լուծում կստանան։ Սկզբի համար առանձացրել եմ այդ 3 կարեւորագույնները, բայց հետագայում հանդես կգամ նաեւ այլ նախաձեռնություններով։
 
Ինքներդ էլ գիտեք, որ մեր երկրում գործող տարբեր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաներ կախված են բացարձակապես պետական ֆինանսավորումից։ Պատկերացնո՞ւմ եք խնդրի այլընտրանքային լուծման ձեւերը օրենսդրական ճանապարհով։
 
Գիտեք, այդ հարցում մի քանի տարբերակներ կան։ Անշուշտ, ցանկալի է, որ պետությունը տարեցտարի մեծացնի ուշադրությունը սպորտի նկատմամբ, բայց հասկանալի է նաեւ, որ երկրում սպորտից բացի կան նաեւ աջակցության կարիք ունեցող այլ բնագավառներ։ Իհարկե, պահանջելու ենք սպորտի ֆինանսավորման անընդհատ ավելացում, եւ դա միանգամայն նորմալ մոտեցում է։ Սակայն, կարծում եմ, սխալ է նաեւ միայն պետության ֆինանսական աջակցությանն ապավինելը։ Իմ պատկերացմամբ, ֆեդերացիաները պետք է աշխուժացնեն իրենց գործունեությունը, կարողանան փոխշահավետ համագործակցության սկզբունքով հավանավորներ ներգրավել։ Մեկ այլ տարբերակ է, որ ֆեդերացիաներն աշխատեն տարբեր դրամաշնորհներ ստանալու ուղղությամբ եւ դրանք ուղղեն կոնկրետ ծրագրի իրականացմանը։
 
Ի՞նչ եք կարծում, ոլորտի զարգացմանն ինչպե՞ս կանդրադառնա սպորտնախարարության ներգրավումը պետական այլ կառույցի կազմում։
 
Իմ պատկերացմամբ, այդ նախարարությունն այդպես էլ չվերածվեց Հայաստանում սպորտի բարձրագույն մարմնի, որը կլիներ ոլորտում ծագող բոլոր խնդիրների գլխավոր համակարգողն ու լուծողը։ Դա տեղի չունեցավ, եւ պատահական չէ, որ եթե մարդկանց խնդրենք թվարկել սպորտի վերջին 3 նախարարներին, ապա, հավանաբար, շատ քչերը կկարողանան հիշել բոլորին։ Խնդիր էր նաեւ նախարարության աշխատակազմի ուռճացվածությունը, որն, ի դեպ, բնորոշ է բոլոր նախարարություններին։ Այդ իմաստով օպտիմալացումն արդարացված է։ Սակայն, միաժամանակ, սպորտնախարարության միավորումը այլ գերատեսչությանը հղի է աշխատանքների կատարման օպերատիվության անկման ռիսկերով։ Հուսով եմ, կհաջողվի աշխատանքներն այնպես կազմակերպել, որ նման խնդիր չծագի։ Նշվածս կառուցվածքի հաստատման դեպքում շատ կարեւոր նշանակություն կունենա սպորտի փոխնախարարի եւ ընդհանուր ոլորտը համակարգող նախարարի համատեղ աշխատանքի արդյունավետության գործոնը։ Պետք է նշեմ, որ, թերեւս, միակն էի, որ մտահոգություն հայտնեցի միավորման վերաբերյալ՝ նշելով, որ կարելի է վերադառնալ սպորտի պետական կոմիտե ունենալու տարբերակին։ Շահագրգիռ բոլոր անձինք ուշադրությամբ լսել են իմ փաստարկները, սակայն նաեւ հուսով են, որ ԿԳ նախարարի եւ միացած ոլորտների փոխնախարարների աշխատանքը համակարգված կլինի։ Նաեւ հուսով եմ, փոխնախարարներն այնքան լավ կաշխատեն, որ ծանրաբեռնվածությունը չի մնա միայն նախարարի ուսերին։
 
Ընտրվեցիք նաեւ ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ի՞նչ գործառույթներ է այն ենթադրում։
 
Այն ամենն, ինչ վերաբերում է բուհի գործունեության կազմակերպմանը։ Լիազորությունները գրեթե հավասարազոր են ռեկտորի գործառույթներին։ Կարելի է ասել՝ խորհուրդը վերահսկում է ուսումնական հաստատության ողջ աշխատանքը, ուսումնասիրում եւ առաջարկություններ ներկայացնում ռեկտորի ներկայացրած զարգացման ծրագրերի վերաբերյալ։ Առկա խնդիրներին թեպետ դեռ չեմ հասցրել ծանոթանալ ողջ խորությամբ, բայց առաջիկա մեկ շաբաթում կլրացնեմ այդ բացը։ Իմ ցանկությունն է, որ ֆիզիկական կուլտուրայի մայր բուհը դառնա ժամանակակից եւ պահանջարկ վայելող ուսումնական հաստատություն։ Եվ ամենակարեւորը՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտը եւ սպորտի պետական կառույցը (անկախ կարգավիճակից) սերտորեն համագործակցեն, որպեսզի ուսհաստատության պատրաստած բազմապրոֆիլ մասնագետները կարողանան ծառայել մեր սպորտին։ Շատ կարեւոր է սպորտային մենեջմենթի զարգացումը, որի ուղղությամբ Հայաստանում նոր են քայլեր կատարվում։ Առաջիկայում ծրագրում եմ հանդիպել խորհրդի անդամներին, դասախոսական կազմին, ուսանողներին, ուսխորհրդի ներկայացուցիչներին։ Ընդհանուր պատկերին ծանոթանալուց հետո կձեւավորենք աշխատանքի այնպիսի կազմակերպումը, որը պատկերացնում ենք եւ ցանկանում ենք կյանքի կոչել։ 
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

 

 
 
Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը