Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ Աբրահամյան Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ» Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ» «Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»


«Այս նախագիծը թյուրիմացության հետևանքով է հանրային դաշտ մտել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային քննարկման ներկայացված «Հարկային օրենսգրքի» նախագիծը, ինչպես հայտնի է, ներառում է նաև փաստաբաններին վերաբերող դրույթ: Նախագծի համաձայն` փաստաբանները 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20 տոկոս ԱԱՀ են վճարելու: Օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարարն, արձագանքելով փաստաբանական ծառայությունները ԱԱՀ–ից ազատելու առաջարկին, ասել է. «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ԱԱՀ–ից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, այդ թվում՝ հանցագործները։ Մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»: Իհարկե, նման մտքեր կարող են նաև հետագայում արտահայտվել, բայց խնդիրն այլ դաշտում է, մասնավորապես՝ փաստաբանության, փաստաբանների աշխատանքի նկատմամբ ունեցած ընկալման դաշտում:

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ խնդիրը հիմքն է: «Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե այս պահին ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորումներով առաջացավ այս նախագիծը: Կարծեք թե, հանրային պահանջ չկար, բայց մեկ էլ հանկարծ տեղեկանում ենք, որ նման նախագիծ կա: Ի՞նչն է դրա փիլիսոփայությունը: Երեկ ես այս հարցի պատասխանը ստացա փոխնախարարի շուրթերով: Եվ, մեղմ ասած, պատասխանը լուրջ մտորումների տեղիք տվող էր: Մեզ թվում է, որ մենք առաջ ենք գնում, իրավական մշակույթը զարգանում է, և նման նշաններ իրոք շատ ոլորտներում կան, բայց հանկարծ հանդիպում ենք նման աղաղակող դեպքերի, և կարելի է ասել՝ իրավական մշակույթի ոլորտում տեսնում ենք հարյուրամյակներ առաջվա մտածողության դրսևորում»,–մեզ հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը:

Նա շեշտեց՝ ամենևին պատահական չէր, որ այդ դրսևորումը շատ խիստ քննադատության արժանացավ մասնագիտական և ավելի լայն հանրության կողմից. «Դրա հիմքում ընկած են արժեքներ, որոնք բացարձակապես տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում, մեր հանրային դաշտում: Ես կարծում եմ, որ քննադատությունից զատ սա նաև ինչ–որ հետևանքներ պետք է ունենա»:

Նրա խոսքով, իրավական մշակույթի հիմունքներից առաջնայինը հենց սահմանադրականությունն է: 

«Սահմանադրության ամենակարևոր երաշխիքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր անձ, անկախ նրանից, թե նա ինչպիսի դիրք է զբաղեցնում, ինչպիսի ընկալում ունի հասարակության մեջ և ինչպիսի վերաբերմունք ունի տարբեր գործընթացների նկատմամբ, նա իրավական պաշտպանության գործուն հնարավորություններ պետք է ունենա: Եվ այս գաղափարի երաշխիքներից մեկը հենց անմեղության կանխավարկածն է: Այսինքն՝ մարդիկ համարվում են անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը մեղադրական դատավճիռ չի կայացրել, և այդ մեղադրական դատավճիռն ուժի մեջ չի մտել: Այս արժեքի նկատմամբ հարգանքը հարգանք է Սահմանադրության նկատմամբ: Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ եղել են մեղադրյալներ, հետո դատապարտվել են, որից հետո ակտիվ հանրային գործունեություն են իրականացրել: Նաև մեր գործող վարչապետն է ժամանակին հանցագործության համար դատապարտված եղել, հիմա ի՞նչ, նրան չպե՞տք է իրավաբանական պատշաճ օգնություն տրամադրվեր, նա պետք է զրկվա՞ծ լիներ սահմանադրական երաշխիքներից: Մենք ունեցել ենք պատմության այնպիսի դրսևորումներ, որոնք պետք է արգելանք հանդիսանային նման մտածողության համար: Բայց արի ու տես՝ այդ մտածողությունը դեռ կա և, կարծեք թե, այս պահի դրությամբ պետական համակարգի կողմից պատշաճ արձագանքի չի արժանացել»,–ասաց Ռ. Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, պետական մարմիններից համարժեք գնահատականներ դեռ կլինեն:

«Բացի իրավական արժեքաբանությունից, այստեղ նաև հետևողականության խնդիր կա: Լավ, ենթադրենք, թե կառավարությունը որոշել է «հանցագործներին» չսուբսիդավորել, բայց այդ դեպքում ինչո՞ւ է սուբսիդավորում այդ մարդկանց հետ կապված, օրինակ, առողջապահական հարցերը: Այդ երբվան՞ից սկսեցինք մի դեպքում այդպիսի տարբերակում դնել, բայց մյուս դեպքում՝ չդնել»,–ասաց նա:

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց՝ հույս ունի, որ այս նախագծի շուրջ քննարկումները ուղղակի ժամանակ և ռեսուրսներ չեն խլի: 

«Փաստաբանները փաստարկներ են բերում առ այն, որ սա որոշակի ազդեցություն է ունենում սահմանադրորեն պաշտպանվող իրավաբանական օգնության իրավունքի, քրեական գործերով պաշտպանության իրավունքի վրա: Եվ այս փաստարկներն, ըստ էության, նորմալ, համոզիչ հակափաստարկի չեն հանդիպում: Սա է հարցը: Ես առհասարակ մտածում եմ, որ այս նախագիծը թյուրիմացության հետևանքով է հանրային դաշտ մտել»,–ասաց նա:

Ռուբեն Մելիքյանն առաջնահերթ հարցերի տարբերակման անհրաժեշտությունն է մատնանշում: 

«Մի հին արտահայտություն կա. մի ոչ շատ խելացի մեկը խնդիր է ստեղծում, հետո բազմաթիվ խելացիներ փորձում են այդ խնդիրը հաղթահարել: Պետք է վերջ տանք ապրել, աշխատել այս կոնցեպտի շրջանակներում: 

Մենք այնքան իրական խնդիրներ ունենք և հիմա ստիպված ենք ինչ–որ անհասկանալի ծագումնաբանություն ունեցող նախագծերի վրա մեր ռեսուրսը ծախսել: Իսկ ինչո՞ւ: Ես այս հարցն էլ եմ կարևորում: Մենք ինչո՞ւ պետք է ռեսուրս ծախսենք այս նախագծի վրա, երբ մեր առջև թե՛ քանակով, թե՛ կարևորությամբ հսկայածավալ խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման են սպասում: Ինչո՞ւ չպետք է կարողանանք առաջնահերթություններ ձևավորել, ինչո՞ւ պետք է օրակարգն այսպիսի ոչ արդյունավետ հարցերով լցնենք: Սա խնդիր է»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ Աբրահամյան Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան