ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի գույքն ու եկամուտները. «Փաստ»
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2 բնակարան, առանձնատուն և ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից: Նշենք, որ Մ. Գասպարյանը ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել 2018թ. հոկտեմբերին: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Մարտին Գալստյանը հայտարարագրել է դրամական միջոցներ, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ և 12 000 ԱՄՆ դոլար:
Իսկ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2589716 ՀՀ դրամ և 5030 ԱՄՆ դոլար:
Մ. Գալստյանի՝ 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 23 004 520 ՀՀ դրամ:
Նշված թվից 5 159 578 ՀՀ դրամը և 3 750 000 ՀՀ դրամը գոյացել են այլ եկամուտներից, իսկ 14 094 942 ՀՀ դրամը՝ աշխատավարձից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում