Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Իշխանությունը առանց ժողովրդի հսկողության և մասնակցության կարող է միայն այլասերվել. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատի մարզի Այգեստան գյուղի հոգևոր հովիվ տեր Դավիթի միջև տեղի ունեցած միջադեպը պետական պաշտոնյայի կողմից մեղմելու փորձերի և սեփական օրինակով մատաղ սերնդին օրինակ ծառայելու փոխարեն գնաց իրավիճակն էլ ավելի սրելու ճանապարհով: Եվ օրերս հարգարժան նախարարն ի լուր աշխարհի մի կողմից փորձեց հերքել, թե՝ չի վիրավորել քահանային, մյուս կողմից էլ փորձեց արդարանալ, թե՝ ձեռքսեղմումով են բաժանվել իրարից, այսինքն, ամեն ինչ նորմալ է: 

Առ ի տեղեկություն նշենք, որ ՀՀ Սահմանադրության 18–րդ հոդվածում սահմանված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու տեղն ու դերը մեր պետության կայացման և զարգացման գործում: Մասնավորապես, հոդվածի 1–ին կետում ասվում է՝ «Հայատանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Այսինքն, ասվածից հետևում է, որ Հայոց եկեղեցու սպասավորը ոչ միայն դպրոցում պետք է լինի, այլև շատ այլ հաստատություններում՝ իր բացառիկ առաքելությունն իրականացնելու համար: Եվ որքան շատ տեղերում լինի, այնքան ամուր կլինի ազգային ինքնության պահպանության հարցը, դրանից բխող դրական հետևանքներով:

Ու քանի որ թեման մեծ քննարկումների առիթ դարձավ, իրավիճակը վերլուծելու համար «Փաստը» զրուցեց հասարակական–քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի հետ: 

«Ես տեսնում եմ, որ այն, ինչ մենք անվանել ենք հեղափոխություն, իր էության մեջ դեռևս չի էլ սկսվել: Եվ այն, ինչ տեղի ունեցավ, գտնվում է ֆորմալ հարաբերությունների, իրավական կատեգորիաների, «իրավունք ունեմ, թե չունեմ»–ի և այլ անհեթեթ դաշտերում: Ասում եմ անհեթեթ, որովհետև օրենքով կառավարվում են անկման ծայրագույն աստիճանում գտնվող հասարակությունները, երբ բարոյականությունն արդեն չի գործում, երբ արդեն մարդկային առաքինություն չկա, արդարություն չկա: Այդ ժամանակ արդեն մարդիկ սկսում են նայել օրենքը և տեսնել, թե ինչքան իրավունքներ և հնարավորություններ կարող են զավթել գործող հասարակական դաշտում: Բայց սա մեր անցյալն է, որը պետք է մեռնի»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Նրա դիտարկմամբ, մարդու կայացումը պետք է լինի սրբագույն խնդիր պետության համար և դրանից ելնելով՝ մեր երկրի կրթության նախարարն իր էությամբ ու հոգևոր հատկանիշներով պետք է ավելի բարձր լինի անգամ Կաթողիկոսից: Ու քանի որ կրթության ոլորտի ղեկավարն ամբողջական պատասխանատվություն է կրում մարդու կայացման համար, ուստի այդ դիրքից էլ պետք է խոսի ու հարաբերվի անխտիր բոլորի հետ:

«Բայց դա մենք կունենանք, երբ հեղափոխությունը մուտք գործի կյանք և կարողանա թելադրել իր օրենքները: Այսինքն, կավետի, որ մենք այլևս ուրիշ աշխարհում ենք ապրում, և տարածքներ ու հնարավորություններ զավթելու ժամանակներն արդեն ավարտված են: Իսկ դրա համար հասարակությանն առաջնորդող հոգևոր արժեքներ կրող դասը, մտավորականությունը՝ գիտնականները, հոգևորականները, իրական ուսուցիչները և այլն պետք է ժողովրդին առաջնորդեն, որպեսզի այն կարողանա կազմակերպվել նոր որակների մեջ: Այդ նոր որակներն այսօր չկան, քանի որ 30 տարի ժողովուրդը գտնվել է «քոնը պոկիր, տար» տարածքում: Ուստի, երբ հեղափոխություն էր անում, մտածում էր, որ անարդարություն կա և ուզում էր դրանից ազատվել: Բայց ժողովրդի պատկերացումները պրիմիտիվ էին՝ մերժեց Սերժին, հույս ունենալով, որ «Մերժը» երբ որ գա, կկարգավորի բոլոր հարցերը: Բայց իրականում այդպես չէ, իսկ արդարության պահապանը ժողովուրդն է, որը կառավարվում է իր հոգևոր դասով: Եվ եթե դա տեղի չունենա, ապա հեղափոխությունը չի ավարտվի, քանի որ իրականում այն պետք է ավարտվեր նոր արժեքներով, նպատակներով և կազմակերպված ժողովրդով»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Ըստ հասարակական գործչի, այդ ժամանակ ժողովուրդը կսկսի ստեղծագործաբար ապրել, արարել և նոր արժեհամակարգ ունեցող հոգեկան աշխարհ ձևավորել: Իսկ եթե հասարակությունը նման նպատակ չի դրել, այլ միակ նպատակը իշխանավորներին փոխելն էր, ապա ինչպես 1988–ին ազնվագույն մարդիկ փչացան, այնպես էլ հիմա կլինի:

«88–ին ազնվագույն մարդիկ եկան իշխանություն ու շատ արագ փչացան: Վերածվեցին կոռուպցիոներների, եսամոլների և այլ բաների: Նույնը լինելու է նաև այսօր: Եվ այդ ընթացքը գնում է, կա: Այսինքն, մենք հեղափոխության կարևորագույն երկու նպատակները դեռ չենք սկսել իրականացնել: Դա կյանքի նոր փիլիսոփայությունն է, որ անդադար մշակելով և ստեղծագործելով պետք է գնա, իսկ դրա համար պետք է ժողովրդին կազմակերպել: Հակառակ դեպքում իշխանությունը անարդարությունը չի վերացնելու, քանի որ նրանց էլ կհոշոտի հայտնի հին փիլիսոփայությունը: Հիմա ժողովրդին ուղարկել ենք տուն, ասում ենք իշխանությունն ամեն ինչ կանի: Իշխանությունը առանց ժողովրդի հսկողության և մասնակցության կարող է միայն այլասերվել»,– համոզված է Ա. Մանուչարյանը:

Իսկ ժողովրդին կազմակերպողն ու ուղղորդողն, ըստ նրա, մտավորականներն են, սակայն նրանք էլ իրենց հոգին են դարձրել առևտրի առարկա: «Այս իրավիճակի համար ամենամեծ մեղքը մտավորականներինն է, ովքեր ունենալով մեծ պատասխանատվություն ժողովրդի առջև, չեն կատարում իրենց պարտականությունը»,– ասաց Ա. Մանուչարյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխել