Արտակարգ դեպք Տավուշում. հրդեհ է բռնկվել անասնաֆերմայում, սատկել են մեծ թվով խոշոր անասուններ (ֆոտո)
Օրվա իրադարձություններՏավուշի մարզում այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չինչին գյուղի անասնաֆերմաներից մեկում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ կժամանեին Տավուշի հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել գյուղացիները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ անասնաֆերման պատկանում է նույն գյուղի բնակիչ Ավետիք Ա.-ին, եւ հրդեհի պատճառով գոմում սատկել են 25 խոշոր եղջերավոր անասուններ ու 5 հորթ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։
Ոստիկանությունը պարզում է նաեւ վնասի չափը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը էլեկտրակարերն են եղել։