Մահացել է Մկրտիչ (Մայք) Քազանճյանը
Օրվա իրադարձություններԱյսօր՝ փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 10-ին 63 տարեկանում, Հայաստանում մահացել է Մկրտիչ (Մայք) Քազանճյանը․ տեղեկացնում է «Հայկական Ժողովրդային Շարժման» կենտրոնական խորհուրդը․
«Այդ տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրա որդիներին, հարազատներին ու բարեկամներին:
Մկրտիչ Քազանճյանը ծնվել է 1956 թվականին, Անճարում, Լիբանան:
1975 թ.-ին իր աշուխույժ մասնակցութիւնն ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվեց, և վիրահատվելուց հետո՝ 1976 թ.-ին, տեղափոխվեց Ֆրանսիա:
Հայկական հարցի երկունքից ծնված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն (ԱՍԱԼԱ) ու նրա գաղափարների տարածմանն անմնացորդ նվիրված Հայկական ժողովրդային շարժման հիմնադրումը նոր ծնունդ տվին, ազգային ցավով տառապող երիտասարդ Մկրտչին, ով առանց տատանելու հայտնվեց Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում ու մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնաց այդ նպատակին:
1994 թ.-ին նա տեղափոխվեց Հայաստան:
Մկրտիչ Քազանճյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակութեան մարմնում։
Հողը թեթև լինի վրան»,- ասված է Կենտրոնական խորհրդի ցավակցական ուղերձում: