Դավթաշենում մեքենան բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին. կա տուժած
Օրվա իրադարձություններՓետրվարի 5-ին, ժամը 00:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ք.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին: Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքնան: