Դիլիջանում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օրվա իրադարձություններՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 02:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:01-ին:
Այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Հ.) առջևի հատվածը՝ մասամբ: