Ի՞նչ է հայտարարագրել Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների դատախազը. «Փաստ»
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք– Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ փետրվարի 5–ին ներկայացված փաստաթղթի՝ Արմեն Աֆանդյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների ու տար ե կան եկամ տի մա սին: Ան շ ա ր ժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. սկզբում կազմել են 6 500 000 ՀՀ դրամ և 20 000 ԱՄՆ դոլար:
2018թ. վերջում նշված դրամական միջոցներից 6 500 000 ՀՀ դրամը դարձել է 7 000 000 ՀՀ դրամ: 20 000 ԱՄՆ դոլարը պահպանվել է նույն չափով: 2018թ. Ա. Աֆանդյանի եկամուտը գոյացել է աշխատավարձից ՝ կազմելով 7 046 163 ՀՀ դրամ:
Նշենք, որ Ա. Աֆանդյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների դատախազ է նշանակվել 2007 թվականին: Մինչ այդ նա եղել է Սյունիքի մարզի դատախազ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում