Ինչո՞ւ են «Արաբկիրում» բարձրացրել գները. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Թերթն այս օրերին բողոքներ է ստացել մի խումբ քաղաքացիներից, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում «Արաբկիր» բ/կ–ից, որը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին:
Քաղաքացիների դժգոհությունը կապված է կենտրոնի ֆիզեոթերապիայի բաժնում տիրող վիճակի հետ: Ծնողների հավաստմամբ, հիվանդանոցի տնօրինությունը կտրուկ բարձրացրել է կոնսուլտացիաների գները՝ 5000 դրամից դարձնելով 10000, իսկ բուժման շաբաթական կուրսերը 4000–ից՝ 6000 դրամ: Ծնողներից մեկի խոսքերով, իր դժգոհություններին տրվել են արհամարհական պատասխաններ՝ «եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք, մեզ մոտ էս գներն են»: Հավելենք, որ հիվանդանոցի այդ բաժանմունքի պացիենտները հիմնականում երեխաներ են, որոնք ունեն որոշակի նյարդային խնդիրներ ու տարբեր տրավմաներ, և նրանք, որպես կանոն, պարբերաբար պետք է անցնեն բուժման կուրսը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում