Հայաստանի ֆուտբոլի ընտրանու պաշտպանը միացավ «Լոռի» ակումբին
ՍպորտՀայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» եւ «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Մեր նոր կենտրոնական պաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: