Մասսայական ծեծկռտուք և կրակոցներ Ռոստովում. կա մեկ զոհ (տեսանյութ)
LifestyleՓետրվարի 7-ին, երեկոյան, Бекон & John սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք, որն ավարտվել է հրազենային կրակոցներով, գրում է Օrer.am- ը` հղում անելով life.ru- ին:
Դեպքը տեղի է ունեցել Ռոստովում՝ Կոսմոնավտով պողոտայում, Бекон & John սրճարանի մոտակայքում: Երկու խումբ տղամարդկանց միջև վեճ է ծագել, որը վերածվել է մասսայական ծեծկռտուքի, այնուհետև անհայտ անձը կրակել է, որի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Հետաքննության արդյունքում բերման է ենթարկվել է 25-ամյա երիտասարդ, որի մոտ հայտնբերվել է հրազեն, որից և կատարվել են կրակոցները:
Կասկածյալը ձերբակալված է, կատարվում է հետաքննություն: