46 դպրոց կկառուցվի և կհիմնանորոգվի. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
ՀասարակությունՏարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. Սեյսմակայուն, ներքին հարմարություններով հագեցած, հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար թեքահարթակներ ու վերելակներ ունեցող 46 դպրոցներ ենք նախատեսում կառուցել և հիմնանորոգել հանրապետությունում առաջիկա տարիներին` ԱԶԲ հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Այս պահին շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: