Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ» Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»


Արցախյան հարցում իրականում ամեն ինչ ավելի բարդ է

Միջազգային

regnum.ru–ն «Մադրիդյան սկզբունքներին հրաժեշտ տա՞նք, թե՞ դեռ վաղ է» հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Sputnik Армения» պարբերականին տված հարցազրույցում հետաքրքիր հայտարարություն է արել՝ ասելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների մասին համաձայնություն չկա և չկա տեղեկություն, որ կողմերը համաձայնել են հանդիպել առաջնորդների մակարդակով: Նրա խոսքերով, մոտ ապագայում, երբ տեղի կունենա արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը (հավանաբար փետրվարի 15–17–ին նախատեսված Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ), հարցը պարզ կդառնա: Կարապետյանը պարզաբանել է նաև, որ այս փուլում կոնկրետ որոշումներ չկան, որի մասին հայկական կողմը բազմիցս ասել է, և կան ոչ այնքան պարզ, բայց արձագանքներ նաև Ադրբեջանի կողմից, և եթե նրանց դիրքորոշումը մի փոքր մոտ լինի հայաստանյան մոտեցումներին, դա կնպաստի հանդիպման վերաբերյալ համաձայնության հասնելուն: Կարապետյանը նշել է նաև, որ իրենց համար պարզ չէ, թե ինչու Ադրբեջանի նախագահը համառորեն հրաժարվում է շփվել, իր կարծիքով, իր իսկ սեփական քաղաքացիների հետ, և որ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ինքը լիազորված չէ ներկայացնել Լեռնային Ղարաբաղը բանակցություններում: Շատ տրամաբանական կլիներ, եթե Արցախի նախագահի և Ադրբեջանի ղեկավարության միջև ուղղակի կապ գոյություն ունենար: Ի վերջո, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մադրիդյան սկզբունքները գտնվում են օրակարգում, Կարապետյանը ասել է, որ այս հարցով որևէ տեղեկատվություն չունի: Նրա խոսքերով, ոչ ոք չի խոսում այդ փաստաթղթի մասին՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ միջնորդները: Դե ինչ, եզրակացություններն իսկապես ինքնըստինքյան առաջանում են: Առաջինն այն է, որ Կարապետյանի՝ «կան ոչ այնքան պարզ, բայց արձագանքներ նաև Ադրբեջանի կողմից» արտահայտությունը ունի որոշակի ենթատեքստ: Ավելի վաղ Ադրբեջանը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի՝ «ադրբեջանական կողմի զիջումների մասին» հայտարարությանը, հղում է կատարել միջազգային փաստաթղթերին և առաջին հերթին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերին, ըստ որոնց, պահանջվում է Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերի ամբողջական, անմիջական և անվերապահ դուրս բերում: Երկրորդ եզրակացությունն այն է, որ կրկին հայտարարվել է Բաքվի հայտնի դիրքորոշումը, ըստ որի, հակամարտության լուծման առաջարկությունների վերաբերյալ ընդունված բոլոր փաստաթղթերը ոչ թե Ղարաբաղի ժողովրդի, այլ այդ տարածքի՝ ծագումով հայ և ադրբեջանցի բնակչության մասին է: Այս միտքը արտահայտել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը «The Korea Times» թերթին տված հարցազրույցում, որտեղ նա պնդել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, և միևնույն ժամանակ Ադրբեջանը ճիշտ այնպես, ինպես ապահովում է իր տարբեր էթնիկ խմբերի քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է նույնը անել նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ և տալ նրանց ինքնորոշման իրավունք միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի սահմաններում: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ իր հայրենիք և այդ պատճառով կարևոր է վերականգնել ու զարգացնել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև շփումները: Մամեդյարովի այս թեզիսները զարգացնում է ադրբեջանական փորձագիտական հանրությունը, ընդ որում, շատ յուրահատուկ: Օրինակ, քաղաքական վերլուծաբան Մոհամմեդ Ասադուլլազադեն համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 180 տոկոսով շրջվել է բացասական ուղղությամբ , և դա՝ չնայած նրան, որ Դավոսում ղեկավարների հանդիպումից ադրբեջանական կողմը գոհ մնաց, քանի որ Փաշինյանը հավանաբար համաձայնել էր մի շարք կետերի հետ, ինչը հնարավոր էր դարձել Վաշինգտոնի միջնորդական ջանքերի շնորհիվ: Այսինքն, ստացվում է, որ ԱՄՆ–ը նպաստել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը ենթադրում է առաջին փուլում մի շարք շրջանների վերադարձ, սակայն, այնուամենայնիվ, իրավիճակը դարձյալ փոխվել է Դավոսից հետո Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում: Այնուհետև, ինչ–ինչ պատճառներով , Վաշինգտոնը չի շարունակել ճնշում գործադրել հայերի վրա, որի պատճառը Ասադուլլազադեն բացատրում է քաղաքական գործընթացների սկսումով Վենեսուելայում: Մեր կարծիքով, սա իրավիճակի շատ մակերեսային գնահատական է և Ադրբեջանի գործողությունները բացատրելու փորձ, որը, ըստ Բաքվի մեկ այլ փորձագետի, չկարողացավ օգտվել նախորդ տարվա աշնանը ստեղծված բացառիկ հնարավորությունից: Իրականում ամեն ինչ ավելի բարդ է: Դուշանբեից հետո, երբ Ալիևի և Փաշինյանի՝ «ոտքի վրա» հանդիպումից հետո հակամարտող կողմերի շփման գծում լարվածությունը զգալիորեն թուլացավ, ծագեց Ալիև–Փաշինյան ձևաչափը, որը չուներ գործնական կապ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Վերջինս միայն ողջունեց ձեռք բերված պայմանավորվածությունները: Հետագայում առաջացավ բանակցող մեկ այլ զույգ՝ Մնացականյան–Մամեդյարով զույգը, որը մշակեց գործողությունների իր սցենարը: Ստացվում էր, որ կողմերը հրաժարվել են մանրաասնել մադրիդյան սկզբունքները և հիմք են դրել բանակցային օրակարգի փոփոխության: Այդ փուլում Բաքուն և Երևանը պետք է միասին բացեին խաղաքարտերը , որտեղ նշված են փոխզիջումները, և շարժվեին առաջ: Սխալը Բաքուն արեց, որն, ըստ էության, ներքաղաքական պատճառներով որոշեց հանրային մակարդակով հայտարարել Փաշինյանի «պարտությունը» և իր «հաղթանակը»: Արդյունքում, Փաշինյանը ստիպված հակաքայլ կատարեց, քանի որ ընկնում էր ներքաղաքական հարվածի տակ: Նա հայտարարեց, որ Հայաստանն առանձին է, Լեռնային Ղարաբաղը՝ առանձին: Լեհական Gazeta Wyborcza թերթի կարծիքով, «Հայաստան–Ադրբեջան» ձևաչափում կարելի է խոսել միայն կողմերի պատերազմական վիճակից փաստացի դուրս բերման մասին: Ինչ վերաբերում է «Բաքու–Ստեփանակերտ» ձևաչափին, ապա նոր պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի զարգացնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ ձևաչափերում Մինսկի խմբի աշխատանքը կտևի բավական երկար ժամանակ, և փաստ չէ, որ նման աշխատանքը կավարտվի արագ հաջողությամբ: Ամեն դեպքում, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ նախորդ բանակցային սխեմային վերադառնալու դեպքում պահանջվում է երկարատև դիվանագիտական աշխատանք: Այժմ ընթանում է Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախապատրաստումը, սակայն ղարաբաղյան ուղղությամբ ճեղքման գործընթացը ավելի է անորոշ դարձել:

Կամո Խաչիկյան

Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան