Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»


«Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական բանավեճի մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է: Այնպիսի տպավորություն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձությունները, որոնք իշխանական թիմը հեղափոխություն է անվանում, չեն ազդել քաղաքական բանավեճի մշակույթի մակարդակի վրա: ԱԺ–ում կառավարության ծրագրի շուրջ քննարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ դրանք էապես չէն տարբերվում նախորդ տարիների քննարկումների մակարդակից: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Այն տպավորությունն էր, որ ընդամենը իշխող քաղաքական ուժի անունը և մարդիկ են փոխվել, իսկ ընդդիմության քննադատության նկատմամբ նրանց վերաբերմունքն ամբողջովին նույնն է մնացել: Ավելին, նախկինում այդ առումով ՀՀԿ–ն գոնե փորձում էր ինչ–որ ձևականություն պահպանել: Այս քննարկումների ժամանակ իշխող ուժն անգամ այդ ձևականությունը չէր պահպանում, և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ իրենց համար այս պահին թշնամի են ընտրել ԼՀԿ–ին: Պահվածքը, շատ դեպքերում, ուղղակի հարիր չէր Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, որի մասին նշում է նույն իշխող թիմը»,–ասաց նա՝ շեշտելով, որ այս մակարդակն իր խորքային պատճառն ունի:

«Հայաստանում կառավարման փիլիսոփայությունը չփոխվեց: Վերջին 10 տարվա ընթացքում ստեղծված քաղաքական կառավարման համակարգի փիլիսոփայությունը եսակենտրոն իշխանական համակարգն էր: 

Թե՛ կառավարության ծրագրի շուրջ քննարկումներից, թե՛ կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքի նախագծից տեսնում ենք, որ այսօր ևս այդ փիլիսոփայությունը չի փոխվել: Եսակենտրոն համակարգը պահպանվել է, ուղղակի «ես»–ն է փոխվել, առաջ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ «ես» է: Իսկ երբ եսակենտրոն է լինում, միշտ «ես»–ին ենթակա գործիչները «ես»–ին դուր գալու համար սկսում են արմատական քննադատության ենթարկել «ես»–ի թշնամիներին կամ այն մարդկանց, որոնց «ես»–ին թշնամի են համարում»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախկինում ՀՀԿ–ականները, այժմ էլ «Իմ քայլի» ներկայացուցիչներն են այդպիսի վարք դրսևորում:

«ՀՀԿ–ի ժամանակ բազմաթիվ պատգամավորներ պարտական էին ոչ թե իրենց գործունեությանը, այլ իրենց ղեկավարին: Այս պահին նույնպես այդպես է, որովհետև «Իմ քայլը» խմբակցության առնվազն մեծամասնությունը ԱԺ–ում հայտնվելու համար պարտական է դաշինքի ղեկավարին: Սա էր պատճառը, որ ԱԺ–ում ղեկավարին դուր գալու, ղեկավարին քծնելու մի ամբողջ տեսարանի ականատես եղանք: Սա ոչ թե ինստիտուցիոնալ կառավարման համակարգերի, այլ «ես»–ի իշխանության շարունակությունն է»,–ընդգծեց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով, իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ Հայաստանում իշխանության եսակենտրոն համակարգը կփոխարինվի ինստիտուցիոնալ կառավարման համակարգերով. «Երբ Հայաստանում իշխեն ոչ թե «ես»–երը, այլ՝ ինստիտուտները, պատգամավորները քծնելու առիթ չեն ունենա: Ի տարբերություն անձի, ինստիտուտներին չես կարող քծնել: Բնականաբար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն իրենց այդ վերաբերմունքը պետք է հայտնեին կառավարության ծրագրի շուրջ դիսկուրսի ժամանակ, ինչը և արեցին: Շատ դեպքերում ոչնչացնող քննադատություն հնչեցրեցին ԼՀԿ–ի հասցեին՝ հիմքում ունենալով վարչապետին դուր գալու, ինչպես նաև պետական կառավարման համակարգում, ԱԺ–ում մնալու իրենց նպատակը: Ի դեպ, նախկինում ևս կային բազմաթիվ մարդիկ, որոնք ուզում էին դուր գալ ղեկավարին և մշտապես քծնում էին նրան, բայց երբ պահը եկավ, առաջինը հենց քծնողները հեռացան այդ կառույցից: Այն պահից, երբ «ես»–ի վարկանիշը կնվազի, իսկ այս պահին այն արդեն իսկ անկում է ապրում, որոշ ժամանակ հետո նույն քծնողներն առաջինը կսկսեն նոր «ես» փնտրել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին