43- ամյա Անաստասիա Վոլոչկովայի անկրկնելի շպագատը. նա գերազանցել է Ժան-Կլոդ Վան Դամմին
LifestyleԱնաստասիա Վոլոչկովան նոր լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տալիս իր անկրկնելի շպագատը: Այս անգամ պարուհին օգտագործել է ջրով լի տարրաներ` բարդեցնելով այն, գրում է Orer.am- ը` հղում անելով dni.ru- ին:

Սկանդալային պարուհին Instagram- ի իր էջում հրապարակած լուսանկարին կից հետևյալ գրառումն է կատարել.
«Քանի որ Վոլոչկովայի շպագատը արտառոց է... մտածեցի այն բարդեցնել և նորովի կատարել: Այսպիսով ես հաստատ գերազանցում եմ Ժան-Կլոդ վան Դամմին»:
Անաստասիան նշում է, որ երեկոյան սիրելիի հետ ֆիլմ են դիտել հոլլիվուդյան աստղ Ժան-Կլոդ Վան Դամի մասնակցությամբ: Հենց նա էլ ոգեշնչել է իրեն արտառոց շպագատ կատարել: Ի դեպ պարուհին սիրելիի ինքնությունը գաղտնի է պահում, միայն հայտնել է, որ ընկերն իրեն ամուսնության առաջարկություն է արել և որ չափազանց երջանիկ է: