Այս կինն արդեն 20 տարի ջրում է ապրում. կապշեք, երբ պատճառն իմանաք...
LifestyleՀնդկաստանում բնակվող Պատուրանի Գոն արդեն 20 տարի է ջրում է ապրում, գրում է Orer.am- ը:
65-ամյա Պատուրինա Գոնն արդեն 20 տարի է, օրական 12- 14 ժամ ջրում է լինում: Պատուրինան գետի ափին փոքրիկ խրճիթ ունի, որտեղ բնակվում է նրա ընտանիքը: Սակայն կինն այդ խրճիթում միայն գիշերում է, երբ արևը մայր է մտնում, նա դուրս է գալիս լճից, տուն գնում: Արևածագին նա նորից ջուրն է մտնում: Սա դեռ ամենը չէ. Պատուրինան ամիսը մի քանի անգամ է սնվում, այն էլ ջրում: Կնոջ շուրջը միշտ հետաքրքրասերների խումբ է հավաքվում, այնպես որ նա շփման պակաս չի զգում:
Ինչու է Պատուրինան այսպես վարվում, որն է այսպիսի տարօրինակ վարքագծի պատճառը: Որքան էլ որ զարմանալի է, պատճառը մաշկի հիվանդությունն է: Կինն այս ձևով մեղմում է ցավերը, որոնք արևի ճառագայթներից ուժգնանում են: Հաշվի առնելով տեղի բնակչության ցածր կենսամակարդակն ու աղքատությունը, պարզ է, որ նա բժշկի բժշկական օգնության չի դիմել: