Հազվագյուտ երանգի աչքեր, որոնք կարող են խելքահան անել
LifestyleԱռաջինը, որ շփման ընթացքում ուշադրություն են գրավում, աչքերն են: Նրանց գույնը յուրաքանչյուրին դարձնում է առանձնահատուկ, երբեմն նաև եզակի: Orer.am- ը կներկայացնի հազվագյուտ երանգի աչքեր, որոնք կարող են խելքահան անել իրենց գեղեցկությամբ:
Աչքերի ամենատարածված գույնը շագանակագույնն է: Կարծիք կա, որ նախկինում բոլորի աչքերը շագանակագույն են եղել, սակայն հետագայում տարբեր գործոնների ազդեցության ներքո, դրանք տարբեր երանգներ են ստացել: Աչքերի այս գույնը հիմնականում տարածված է հարավային տաք երկրներում, քանի որ մուգ գույնն արևի ճառագայթներից ավելի լավ է պաշտպանում:

Երկնագույն աչքերը համարվում են գեղեցիկ և գրավիչ, այն հիմնականում տարածված է Սկանդինավյան երկրներում: Գերմանիայում ամեն յոթերորդ բնակիչ երկնագույն աչքեր ունի, ինչպես նաև Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը:

Դարչնագույն աչքերը համարվում հազվագյուտ, մոլորակի բնակչության միայն 5-8%- ն ունի այսպիսի երենգի աչքեր:
![]()
Աչքեր, որոնք փոխում են գույնը, կախված եղանակից, լուսավորությունից: Այսպիսի աչքեչը նույնպես հազվագյուտ են:
Կարծիք կա, որ աչքերի սև գույնը տարածված է, սակայն իրականում աչքերի այսպիսի գույն քչերն ունեն: