Մոսկվայում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքից հետո չեչենները և ադբեջանցիները կարևոր հայտարարություն են արել
LifestyleՄոսկվայում, չեչենների և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքը բուռն քննարկվում էր բոլոր լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև համացանցում, գրում է Orer.am- ը` հղում անելով salamnews.org - ին:
Մոսկվայի ռեստորաններից մեկում միասին հավաքված ադրբեջանցիները և չեչենները ուղիղ հեռարձակմամբ դիմում են վիճաբանող կողմերին` կոչ անելով, դադարեցնել հակամարտությունը, հայտնում է SalamNews-ը:
«Չեչենները և ադրբեջանցիները ոչ թե ընկերներ են, այլ եղբայրներ: Եղբայրներ, դադարեցրեք հակմարտությունը, հանուն Ալլահի, կանգ առեք»,- ասվում է տեսաուղերձում:
Նշենք, որ համատեղ հայտարարություն արած չեչենները մասնակցել են ադբերջանական բազմասերիանոց «Противостояние» կինոնկարի նկարհանումներին, որը պատմում է հայկական համայնքի հետ պայքարի մասին: