Օր առաջ անհրաժեշտ է մշակել Հայաստանում էներգատար տնտեսական հզորությունների զարգացման ռազմավարություն
ՏնտեսությունԷներգասպառումը տնտեսական զարգացման ու սոցիալական կայունության գլխավոր չափորոշիչներից է: Խոշոր հարկատուների ցուցակի ավանդական առաջատար "Գազպրոմ Արմենիա" ընկերության` այս անգամ 3-րդ տեղում հայտնվելը վկայում է երկրում բնական գազի ու, որպես հետևանք, էլեկտրաէներգիայի սպառման բացասական միտումների մասին: 2015 ու 2016 թթ. Հայաստան տարեկան ներկրվող բնական գազի ծավալը 2,2 մլրդ խմ էր կազմում: 2017-ին արդեն այն հասավ 2 մլրդ խմ-ի: Միտումը շարունակեց նաև 2018-ին: Ի դեպ, այս տարի կանխատեսվում է էլեկտրաէներգիայի սպառման անկում մոտ 6 տոկոսով, ինչը ևս խոսում է այն մասին, որ երկրի էներգաբալանսի 40-42 տոկոսն ապահովող ՋԷԿ-երը ավելի քիչ ծավալով գազ են սպառելու: Ուստի օր առաջ անհրաժեշտ է մշակել Հայաստանում էներգատար տնտեսական հզորությունների զարգացման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների շարունակական ավելացման ռազմավարությունը: Այլապես կարող ենք մոռանալ երկրում սոցիալակենտրոն էներգասակագների մասին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահե Դավթյանը: